Խոյ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 24-25-ին՝ արտասահմանյան ամեն ինչի կամ կրթության հանդեպ մեծ հետաքրքրասիրություն: Ինքնավստահություն, բարյացակամ տրամադրված կլինեք: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:
26-27-ին՝ հաջողություններ: Կապերի և աջակցության շնորհիվ անձնական ծրագրերի իրագործում: Ռոմանտիկ ու հասարակական հարաբերությունների բարելավվում: Շահավետ գործեր արտասահմանցիների հետ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
28-30-ին անսպասելի հանդիպումները, հարազատների հետ խնդիրները, անհանգստությունն ու շտապողականությունը հույսերի և ցանկությունների իրագործման մեջ անհաջողությունների կհանգեցնեն: Անկատար խոստումներ: Ծրագրված հանդիպումները անսպասելիորեն կչեղարկվեն:
Ցուլ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք հաշվի նստելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-25-ին՝ համատեղ գործերի, հարկերի ու վարկերի հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև ուղևորություններ ֆինանսական գործերով: Գաղտնի գործերի կամ կապերի մեջ ներգրավվելու հնարավորություն:
26-27-ին՝ հաջող գործեր տանը և ընտանիքում: Լավ փոփոխություններ, ընտանեկան բյուջեի բարելավում, ուրախ միջոցառումներ: Գրավչության աճ և ինքնավստահություն:
28-30-ին ֆինանսական գործերում անսպասելի իրադարձություններն ու փոփոխությունները կարող են ազդել գործընկերային, սիրային հարաբերությունների վրա: Խնդիրներ համատեղ բիզնեսում: Ֆինանսական կախվածություն:
Երկվորյակ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 24-25-ին՝ ակտիվ շփումներ, մասնակցություն հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցությունները, լավ գործարքներ կկնքեք:
26-27-ին՝ գործնական ու ռոմանտիկ հարաբերությունների բարելավում, ուրախության պահեր: Գիտելիքներ ու տեղեկատվություն կստանաք: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ ու նրանցից աջակցություն կստանաք:
28-30-ին ինքնատիպ լինելու հակումն ու ազատության ցանկությունը սիրային, ամուսնական ու գործնական հարաբերություններում խնդիրներ կստեղծեն: Կոնֆլիկտայնությունը, ուրիշների կարծիքը չլսելը կխանգարեն ձեր շահին հասնելուն:
Խեցգետին
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-25-ին՝ աշխատավայրում դիրքերը բարելավելու համար նոր գիտելիքներ ու կրթություն ստանալու ձգտում: Առավել գրավիչ դառնալու համար կմեծանա ձեր առողջության, սննդակարգի, հագուստի և զարդարանքների հանդեպ հետաքրքրությունը:
26-27-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու ֆինանսական գործերում: Լավ գնումներ: Աշխատավայրում հնարավորությունների ընդլայնում:
28-30-ին պատահականությունները, տարօրինակ իրադարձություններն ու պայմանները կխանգարեն գործերին, աշխատանքին, շահեկան հարաբերություններ հաստատելուն: Ստիպված եք լինելու զբաղվել անձնական ծրագրերից շեղող գործերով:
Առյուծ
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-25-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Գրավչության աճ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների և զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում:
26-27-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք, բարություն: Ներդաշնակություն գործնական, հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողության պահեր:
28-30-ին նորի ցանկությունը, նպատակի կտրուկ փոփոխությունը, ավելի շատ ընկերների հետ համագործակցելու ձգտումը ուրախություն, բարեկեցություն, ինքնավստահություն չեն բերի, նույնիսկ կարող են փչացնել լավ հարաբերությունները:
Կույս
Ստիպված եք լինելու ավելի շատ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-25-ին կհետաքրքրվեք ընտանիքով ու հարազատներով: Ընտանեկան ու տնային խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք: Կձտեք հարմարավետության, գեղեցիկ իրեր ձեռք բերելուն:
26-27-ին՝ տանը գործերի և հարաբերությունների անսպասելի բարելավում, հաճելի հանդիպումներ: Որոշ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Գերզգայունություն, հաջողության պահեր:
28-30-ին անսպասելի իրադարձությունները կդժվարացնեն կարևոր նպատակին կամ մասնագիտական հաջողությունների հասնելը, կամ էլ ինքներդ պիտի գործերում ինչ-որ բան փոխեք, ինչը տանը նյութական վիճակի վատացման պատճառ կդառնա կամ կազդի ընտանեկան հարաբերությունների վրա:
Կշեռք
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 24-25-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, սիրային, գործնական կապեր ու շփումներ: Դիվանագիտությունն ու տակտը կօգնեն առաջ մղել գործերը: Կարևոր որոշումների ընդունում:
26-27-ին՝ հաճելի հանդիպումներ, հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Շահավետ մասնակցություն հասարակական գործերին: Լավ լուրեր:
28-30-ին նոր ձեռքբերումներին, շահ ստանալուն ուղղված անսպասելի որոշումները (հնարավոր է՝ կապված արտասահմանցիների կամ կարևոր մարդկանց խոստումների հետ) կարող են հարաբերությունների վատացման ու բարդ բանակցությունների հանգեցնել: Կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները:
Կարիճ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 24-25-ին հաջող կվարեք ֆինանսական գործերը: Նյութական վիճակը բարելավելու նպատակով կձգտեք կրթության կամ տեղեկատվության փնտրտուքի: Ծախսեր կանեք զվարճանքների և նորաձև իրեր ձեռք բերելու վրա: Կներգրավվեք գործընկերության մեջ:
26-27-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում, ֆինանսական գործերում: Լավ գնումներ: Հաջողություններ աշխատանքի մեջ: Ղեկավարությունը կաջակցի:
28-30-ին քննադատական վերաբերմունք կառաջանա ձեր նյութական վիճակի, գործընկերության, համատեղ բիզնեսի նկատմամբ, կուզենաք ինչ-որ բան նորովի անել, և դա վատ կանդրադառնա ֆինանսական գործերի, գնումների վրա, ֆինանսական դժվարությունների և բիզնեսի արգելակման կհանգեցնի:
Աղեղնավոր
Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք ձեր ծրագրերը: 24-25-ին բարեհամբույր կլինեք: Հետաքրքրասիրություն, կռահողականություն: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ կյանքում ու հասարակական գործունեության մեջ: Հաջող անձնական ակտիվություն բիզնեսում: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու կարողություն:
26-27-ին՝ լավատեսական տրամադրություն, ճանաչման կհասնեք, ազդեցիկ մարդիկ կաջակցեն: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում: Շահավետ կապերի ընդլայնում, առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում:
28-30-ին գործընկերների անսպասելի վարքը, համատեղ գործերում իրավիճակի փոփոխությունը կվնասեն հարաբերություններին, կոնֆլիկտներ առաջ կբերեն: Գերզգայուն ու սենտիմենտալ լինելը կխանգարի կենտրոնանալ կարևոր նպատակին հասնելուն:
Այծեղջյուր
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 24-25-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք զվարճանքների: Դատարկ զրույցները կխանգարեն աշխատանքին, կշեղեն գործերից:
26-27-ին՝ կյանքի հանդեպ ուրախ, լավատեսական հայացք, բարություն: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Անսպասելի աջակցություն բարդ իրավիճակներում, խնդիրների լուծում:
28-30-ին աշխատանքի մեջ, կոնկրետ գործերում անսպասելի խնդիրները կամ առողջական խնդիրները հարաբերություններում թյուրըմբռնման կհանգեցնեն: Կոնֆլիկտայնություն աշխատանքի մեջ: Առողջության հետ կապված հարցերում կասկածամիտ կլինեք:
Ջրհոս
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 24-25-ին՝ օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ընկերների կամ կազմակերպությունների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
26-27-ը բարեհաջող շրջան է: Գործնական, հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններում հեշտությամբ ներդաշնակության կհասնեք: Հաջողակ կլինեք, կողքից անսպասելի օգնություն կստանաք: Լավ լուրեր, արտաքին բարենպաստ պայմաններ: Շահավետ առաջարկներ ազդեցիկ մարդկանցից:
28-30-ին ինքնահաստատվելու, ձեր ծրագրերն ուրիշներին պարտադրելու, ճնշումներ գործադրելու սուր ցանկությունը ընկերների, կոլեկտիվների հետ հարաբերություններում կոնֆլիկտների կհանգեցնեն: Կարող են խափանվել արտերկրի հետ կապված հեռանկարային ծրագրերը:
Ձկներ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 24-25-ին՝ մասնագիտական կամ քաղաքական գործերի հետ կապված զբաղվածություն ու շփումներ: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Ֆինանսական գործերի լավ ընթացք:
26-27-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, բարյացակամ վերաբերմունք ղեկավարության կողմից: Լավ առաջարկներ: Առողջության ամրապնդում: Գրավչության աճ:
28-30-ին անսպասելի ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կարող են շեղել կարևոր անձնական ծրագրերից ու հեռանկարներից: Հնարավոր է կորցնեք պիտանի մարդկանց վստահությունը: