...

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-29-ին հաջողակ կլինեք ու լավ տրամադրություն կունենաք: Ցանկությունների իրագործում: Ռոմանտիկ հարաբերությունների լավ ընթացք: Խաղերի ժամանակ հաջողությունը կժպտա: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

30-1-ին բարձր տրամադրություն կունենաք, հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ ու կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Լուրեր կստանաք:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-29-ին տնային գործերում ակտիվությունը կարող է լավ փոփոխությունների, ընտանեկան խնդիրների լուծման հանգեցնել: Ինտուիցիան կօգնի գտնել անձնական շահը:

30-1-ին անձնական արժանապատվության սուր զգացումը ընտանիքում լարված մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 25-29-ին հեշտությամբ կապեր կհաստատեք, հաջող ուղևորություններ կկատարեք, լավ հանդիպումներ կունենաք: Օգնություն կստանաք հարազատներից:

30-1-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-29-ին նախաձեռնող կլինեք տնային ու ֆինանսական գործերում: Գործնական կլինեք, լավ կհասկանաք ձեր շահը:

30-1-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-29-ին՝ կամքի մեծ ուժ, հասարակական գործերում կամ սիրելիների հետ հարաբերություններում վառ ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք:

30-1-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-29-ին տնային գործերի հետ կապված երազանքներն ու ցանկությունները կարող են կարծես իրենք իրենց իրականություն դառնալ:

30-1-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Կշեռք

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 25-29-ին նորությունների ու գաղափարների ակտիվ փնտրտուքը կարող է հաջող ծանոթություններ ու կապեր բերել: Հաջող մասնակցություն հասարակական գործերին:

30-1-ին՝ հանդիպումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով ու կենցաղային հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կարիճ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 25-29-ին անձնական ակտիվության շնորհիվ կարող եք ֆինանսական գործերում հաջողության հասնել: Կոնկրետ նպատակի հասնելու հնարավորություն կլինի:

30-1-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 25-29-ին ուժերն ու գիտելիքները ճիշտ ներդնելը, սկզբունքայնությունը կօգնեն անձնական խնդիրների լուծման մեջ: Կմեծանա արտերկրի գործերի, պարտականությունների հանդեպ հետաքրքրությունը:

30-1-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 25-29-ին երկար սպասված իրադարձությունները կարծես իրենք իրենց տեղի կունենան, կամ էլ կլուծվեն խնդիրները: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտվեն: Հաջող գործեր համատեղ բիզնեսում:

30-1-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 25-29-ին՝ հաջող համագործակցություն ընկերների, կազմակերպությունների հետ: Հնարավոր են լավ առաջարկներ:

30-1-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 25-29-ին բարձր աշխատունակությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել կարևոր նպատակի կամ դրա ուղղությամբ լուրջ քայլեր անել:

30-1-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ