...

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 27-30-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Շատ շփվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

1-3-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Իշխանություն ունեցող մարդկանցից, ղեկավարությունից գործնական առաջարկներ կստանաք: Կարողությունները և ուժերը կենտրոնացնելու ունակություն:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-30-ին աշխատավայրում պայմաններն ու հարաբերությունները կբարելավվեն: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ անձնական գրավչության աճ:

1-3-ը լավ շրջան է: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ կարևոր ինֆորմացիա կստանաք, մասնագիտական գործերում նոր հնարավորություններ կբացվեն: Կմասնակցեք կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 27-30-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարի, հասկացող ու առատաձեռն կլինեք: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի, զվարճանքների համար:

1-3-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքի մեջ փոփոխությունների հետ կապված բանակցություններ ազդեցիկ անձանց հետ: Կարիերայում առաջընթացի համար կրթություն կստանաք կամ ուղևորություններ կկատարեք: Իրադարձությունների խորքը թափանցելու ունակություն:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-30-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանեկան հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, գեղեցիկ իրեր կգնեք տան համար:

1-3-ին՝ հաջող բանակցություններ, համաձայնություններ արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգտակար կլինեն: Կպատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-30-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն հեշտությամբ պիտանի կապեր ու ծանոթություններ հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:

1-3-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ և երկարաժամկետ գործերի ծրագրում: Լուրջ վերաբերմունք սեփական առողջության հանդեպ: Կհետաքրքրվեք սննդակարգով: Կարիերայում առաջընթացի համար հատուկ կրթություն ստանալու հնարավորություն կլինի:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-30-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ ձեր դիրքը կամ տրամադրությունը բարելավելու համար գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է ֆինանսական աջակցություն փնտրելու համար:

1-3-ին՝ հանդիպումներ և աջակցություն լուրջ, ազդեցիկ գործընկերներից: Բանակցությունների ժամանակ ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Սիրելիի հետ հարաբերությունների կայունացում:

Կշեռք

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 27-30-ին՝ անձնական գրավչության աճ: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջողություն բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու համար:

1-3-ին՝ տանը գործերի բարելավում, կլուծվեն կենցաղային խնդիրները: Գործնական հանդիպումներ ու զրույցներ հարազատների հետ: Կվերականգնեք հին ընկերների հետ կապերը:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 27-30-ին՝ համակրանք ու հասկացողություն: Բարի ու առատաձեռն կլինեք: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի սիրային արկածներ:

1-3-ին հաջողությամբ կծրագրեք ու կվարեք գործերը, ինչն էլ թույլ կտա ձեզ լավագույն կողմերով ցույց տալ ու շատ լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ, բարձր շրջանակներում կհայտնվեք: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ: Ուրախություն երեխաներից:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 27-30-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցելիս հասարակական, ռոմանտիկ ու գործնական հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

1-3-ին՝ կենցաղային, տնային խնդիրների հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Անշարժ գույքի հաջող բիզնես: Ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավում: Շահավետ ուղևորություններ:

Այծեղջյուր

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 27-30-ին՝ գործնական հարաբերությունների զարգացում: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կունենաք: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում:

1-3-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի ճշգրիտ ծրագրում: Ուսման, տեղեկատվության հետ աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարևոր ինֆորմացիա կստանաք:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 27-30-ին հետաքրքրություն կառաջանա արտասահմանյան ամեն ինչի հանդեպ: Արտերկրից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել:

1-3-ին պրակտիկ գործերում ինտուիցիան օգնության կհասնի: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսի բարելավում: Գումարը խնայելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-30-ին ճիշտ ու շահավետ կտնօրինեք սեփական խնայողությունները կամ ընդհանուր գումարը: Վարկերի հետ կապված հաջող գործեր: Գործնական առաջարկներ:

1-3-ին՝ ինքնավստահություն և կազմակերպվածություն գործերում: Կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին մասնակցությունից կարող են նոր մասնագիտական հնարավորություններ ստեղծվել: Պիտանի տեղեկատվություն կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4285 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ