...

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Այս շաբաթ կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 28-30-ին կշարունակվի ապագայի համար ակտիվ գործողությունների և աշխատանքի, հին կապերն ամրապնդելու, տեղեկատվության փնտրտուքի, կարճատև ուղևորությունների շրջանը: Լավ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

1-4-ին բիզնեսի կազմակերպման ու կայունացման, կամ էլ ֆինանսական գործերի վիճակը բարելավելու գաղափարներ կունենաք: Բայց 1-2-ին անհանգստությունը, շտապողականությունը, կենտրոնանալ չկարողանալը կարող են ցանկությունների իրագործման հարցում ձգձգումների պատճառ դառնալ: Հնարավոր են վեճեր, հեղինակություններ չեք ընդունի:

Ցուլ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 28-30-ին անցած շաբաթվա նման կշարունակեք ամրապնդել ձեր ֆինանսական վիճակը, շահավետ առաջարկներ կստանաք: Լավ գնումներ անելու և խնայելու հնարավորություն կունենաք: Գործնական ու նախաձեռնող լինելը հաջողություն կապահովի բիզնեսում:

1-4-ին գումարը կօգնի լուծել կարևոր հարցերը: Շահի հանդեպ լավ հոտառություն, բայց 1-2-ին անձնական շահի հետևից անհեռանկար վազքի պատճառով կարող են տուժել գործընկերային կամ ռոմանտիկ հարաբերությունները:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 28-30-ին անցած շաբաթվա նման կշարունակեք հստակ ու գրագետ կազմակերպել ձեր գործողությունները և ձեզ համար նոր հեռանկարներ ապահովել հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ու խոստումներ կստանաք ազդեցիկ անձանցից:

1-4-ին շահավետ գործընկերություն հաստատելու համար լավ հնարավորություններ կստեղծվեն, բայց 1-2-ին եսասեր լինելու հակվածությունը կամ էլ եսասեր մարդկանց հետ գործ ունենալու հավանականությունը կարող են վնասել հարաբերություններին:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 28-30-ին անցած շաբաթվա նման կշարունակվի գործնական ակտիվությունը: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

1-4-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը, բայց 1-2-ին պիտանի գործընկերների և լավ հարաբերությունների փնտրտուքը բծախնդիր լինելու հետ մեկտեղ մեծ էներգիա ու ժամանակ կխլի և կպարզվի, որ ոչ մի բան էլ չի արվել այդ ուղղությամբ: Ուրիշների մասին հոգ տանելն էլ մեծ ուժեր կխլի:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին ու նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 28-30-ին կշարունակվի ակտիվ համագործակցությունը ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ, ինչն էլ լավ հեռանկարներ կբացի գործերում ու շահավետ գործնական արդյունքներ կտա:

1-4-ին՝ սիրելի մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդում ու կայունացում: Պիտանի գործընկեր կգտնեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների, բայց 1-2-ին նոր բանի ցանկությունը, նպատակի և գործողության ուղղության կտրուկ փոփոխությունը, ավելի շատ ընկերների հետ գործելու ձգտումը ուրախություն չեն բերի, նույնիսկ կարող են փչացնել հարաբերությունները:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 28-30-ին անցած շաբաթվա նման հստակ, կազմակերպված աշխատանքը լավ արդյունքներ կտա: Մասնագիտական գործերում առաջխաղացում կունենաք, շահավետ աշխատանք կգտնեք: Ղեկավարությունից աջակցություն կստանաք:

1-4-ին՝ ընտանիքում նյութական վիճակի բարելավում: Տանը բարեկեցության հասնելուն և տնային գործերում կարգուկանոն հաստատելուն ուղղված աշխատանք կանեք, բայց 1-2-ին մեծ ուժեր կծախսվեն անձնական նպատակին հասնելու, աշխատանքի վրա, ինչի պատճառով կարհամարհվեն ուրիշների զգացմունքներն ու կարիքները: Հնարավոր է կոնֆլիկտներ բռնկվեն եսասիրության պատճառով:

Կշեռք

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադիր կլինեք հարազատների գործերին: 28-30-ին կշարունակեք օգտակար ակտիվություն դրսևորել ու սեփական զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր անել: Կամրապնդեք սիրելիի հետ հարաբերությունները, համատեղ ուղևորություններ կկատարեք կամ միասին կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

1-4-ին համատեղ ուղևորությունները կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը, կամ էլ ուղևորությունների ժամանակ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Բայց 1-2-ին ինքնարտահայտման, սեփական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գործողությունները կարող են քիչ արդյունավետ լինել, քանի որ կվնասեն արդեն գոյություն ունեցող հարաբերություններին: Կգերագնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները:

Կարիճ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 28-30-ին անցած շաբաթվա նման ուժեղ ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում, ընտրություն կատարելիս ճիշտ լուծումներ գտնել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, տանը կամ հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Ընտանիքի բարօրության համար աշխատանք կանեք:

1-4-ին ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հարազատներից նյութական աջակցություն կստանաք: Հաջող գնումներ կանեք, բայց 1-2-ին քննադատական վերաբերմունք կառաջանա ֆինանսական գործերի, համատեղ բիզնեսի հետ կապված հարցերի հանդեպ, կուզենաք ինչ-որ բան փոխել, ինչն էլ ցանկալի արդյունք չի տա:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը, որը նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ինքնահաստատման նպատակով կարողությունները դրսևորելիս: 28-30-ին կշարունակվի շահավետ ու հուսալի կապերի, գործընկերների փնտրտուքը, այդ թվում՝ ազդեցիկ անձանց շրջանում: Աշխատանքի հետ կապված կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Հարազատների խնդիրների հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:

1-4-ը ծանոթությունների և հանդիպումների հանդեպ զուսպ վերաբերմունքի շրջան է լինելու: Հարաբերություններում ձեր շահը կփնտրեք: Հարազատների հետ գործնական հանդիպումներ կլինեն, բայց 1-2-ին գործընկերների վրա ճնշումը հուզական հակազդեցության կհանդիպի, կոնֆլիկտներ կլինեն: Հարաբերությունները հարթելու համար մեծ ուժեր պիտի գործադրեք: Շատ զգայուն ու հուզական լինելը կխանգարի կենտրոնանալ նպատակին հասնելու վրա:

Այծեղջյուր

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 28-30-ին կշարունակվեն գումար աշխատելուն և նյութական բարիքներին ուղղված ակտիվ գործողությունները: Վաղուց կատարած աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Գործերում կարգապահությունն ու կազմակերպվածությունը շահույթ կբերեն:

1-4-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, բիզնեսն ու ֆինանսական գործերի վիճակը կայունացնելու գաղափարներ կունենաք: Խնայելու հնարավորություն կլինի: Բայց 1-2-ին շփման մեջ դժվարությունները, ապրումակցելու և հասկացողության պակասը կարող են խնդիրներ ստեղծել աշխատանքի մեջ ու կոնկրետ գործերում:

Ջրհոս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Ընկերների հետ սերտ կապեր կհաստատեք: 28-30-ին կշարունակվի անձնական էներգիայի և ակտիվության աճը, որն էլ սեփական զարգացման մեջ կոնկրետ արդյունքների կբերի ու կօգնի ամրապնդել հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

1-4-ին կմասնակցեք հասարակական գործերին, որոնցից նյութական շահ կլինի: Ֆինանսական գործերում ու բիզնեսում զգուշությունն ու զսպվածությունը, անձնական նպատակներին հասնելու հարցում եսասեր լինելու հակվածությունը խնդիրներ կառաջացնեն ընկերների, կազմակերպությունների հետ շփումներում: Կարող եք չնկատել շահավետ առաջարկներն ու հեռանկարները:

Ձկներ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 28-30-ին անցած շաբաթվա նման գաղտնի գործելու և էներգիան զուր չծախսելու ցանկություն կունենաք: Աշխատունակությունը կախված կլինի ընտանեկան հանգիստ վիճակից: Հնարավոր է վերանորոգման նախապատրաստական աշխատանքների կարիք լինի, կամ տանը անհետաձգելի գործեր առաջանան: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

1-4-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ստանաք ազդեցիկ անձանցից: Շահի հանդեպ լավ հոտառություն, բայց 1-2-ին ընտանեկան խնդիրները, հոգսերը, հարազատների հետ կոնֆլիկտները, ինքնավստահ չլինելը ձգձգումներ կառաջացնեն ձեր անձնական շահին հասնելու գործում: Կարող են վատանալ ղեկավարության հետ հարաբերությունները: Հնարավոր է կորցնեք աջակցությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ