Խոյ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 3-4-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր վարքը կարևոր մարդկանց հետ հարաբերությունների վատացման պատճառ կդառնա:
5-6-ին հնարավորություններն ընդլայնելու, աջակցություն ստանալու ձգտումը դժվարիրագործելի կլինի պիտանի կապերի ու մարդկանց կամ ինֆորմացիայի բացակայության պատճառով: Հեղինակություններ չեք ընդունի: Ճանապարհ գնալիս զգույշ եղեք:
7-8-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
9-ին շատ կհետաքրքրվեք ընտանիքի գործերով:
Ցուլ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 3-4-ին գործերն ու հոգսերը կխանգարեն հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր այդ ուղևորությունների ժամանակ: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերի առաջընթացին:
5-6-ին՝ բարձր կոնֆլիկտայնություն, ֆինանսական գործերում ու բիզնեսում կտրուկ գործողությունների և որոշումների հավանականություն: Սակայն իմպուլսիվ գործողությունները կարող են հետագայում բարդացնել իրավիճակը: Խուսափեք ծախսերից ու կորուստներից:
7-8-ին տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:
9-ին կձգտեք մտավոր ու տեղեկատվական աշխատանքի: Հանդիպումներ հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Երկվորյակ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-4-ին շքեղության ու հաճույքների հետևից ընկնելը, ֆինանսական էքստրավագանտությունը և անիրական ֆանտազիաները վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա:
5-6-ին՝ կոնֆլիկտներ ընկերների, կազմակերպությունների հետ: Իմպուլսիվություն: Բարկության բռնկումներ: Անհամբերությունը կխանգարի ծրագրերն իրագործելիս: Էլեկտրականության հետ գործ ունենալիս և ճանապարհին զգույշ եղեք:
7-8-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
9-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Խեցգետին
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-4-ին դժգոհ կլինեք ընտանիքում զբաղեցրած դիրքից, պահանջներ կներկայացնեք հարազատներին ու մտերիմներին: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները վատ կանդրադառնան ձեր սեփական ֆինանսական վիճակի վրա:
5-6-ին հնարավոր է գործերում ինչ-որ բան փոխելու, աշխատավայրում դիրքերը բարելավելու նպատակով գաղտնի, կուլիսների հետևում գործելու ձգտում ունենաք: Կամ էլ չեք կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա:
7-8-ին գերզգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
9-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին, և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու գործում:
Առյուծ
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 3-4-ին գերզգայուն լինելը կխանգարի փաստերն իրատեսորեն գնահատելուն, կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:
5-6-ին անկախության ծարավը կվնասի ռոմանտիկ հարաբերություններին: Վատ ժամանակ է խաղերի և սպեկուլյացիաների համար: Իմպուլսիվությունն ու անհամբերությունը սխալ ընտրված նպատակի կհանգեցնեն:
7-8-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
9-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Կույս
Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-4-ին՝ անսպասելի ծախսեր ընկերների, կոլեկտիվ միջոցառումների վրա: Անսպասելի հանդիպումներն ու խոստումները նույնպես լավ արդյունքներ չեն տա:
5-6-ին տանը, ընտանեկան հարաբերություններում կձգտեք կտրուկ փոփոխությունների: Հուզական լարվածություն ու բարկության բռնկումներ:
7-8-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ ընտանեկան բարօրությանն ուղղված աշխատանք: Ցանկություններն իրագործելու ձգտում:
9-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշման հանդեպ հանդուրժող չեք լինի: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:
Կշեռք
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-4-ին մեծամտությունը կխանգարի կարևոր մարդկանց հետ հարաբերություններ հաստատելուն: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարը կպակասի:
5-6-ին ճանապարհ գնալիս, մեքենա վարելիս պետք է զգույշ լինել: Անսպասելի լուրեր արտերկրից: Արտասահման մեկնելու թղթերը ձևակերպելիս անհաջողության կհանդիպեք:
7-8-ին՝ բարձր տրամադրություն և սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
9-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:
Կարիճ
Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-4-ին՝ ֆանտազիաների հակվածություն և անիրական ծրագրեր: Կարևոր մարդկանց կողմից աջակցության և փոխըմբռնման բացակայություն: Ծախսեր հեռավոր ուղևորությունների վրա կամ արտասահմանցիների հետ կապված գործերում:
5-6-ին հնարավոր են կոնֆլիկտներ ֆինանսական գործերի պատճառով: Ֆինանսական կախվածության մեջ կհայտնվեք: Իմպուլսիվ ծախսեր:
7-8-ին անձնական արժանապատվության ուռճացված զգացումը ընտանիքում լարված մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանիքի բյուջեով:
9-ը լավատեսությամբ լի օր է, զբոսանքներ ընտանիքի հետ, կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ կամ կհետաքրքրվեք նրանցով: Լուրեր կստանաք:
Աղեղնավոր
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-4-ին առաջարկներ ու նորություններ շատ կլինեն, սակայն կասկածամտությունը կամ անվճռականությունը կխանգարեն որոշումներ ընդունելիս: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք:
5-6-ին՝ բարձր կոնֆլիկտայնություն: Անհամբերությունն ու իմպուլսիվությունը նպատակներն իրագործելիս դժվարություններ կստեղծեն: Կտրուկ փոփոխությունների ձգտումը կարող է անհիմն լինել:
7-8-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
9-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
Այծեղջյուր
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 3-4-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են վատ փոխհասկացողության, գործընկերոջ անհաջող վարքի պատճառով չիրագործվել:
5-6-ին գործերում քաոս կիշխի: Շեղող իրավիճակներ շատ կլինեն, որոնք թույլ չեն տա կենտրոնանալ, լավ արդյունքների հասնել: Գործիքներով և էլեկտրականության հետ աշխատելիս խուսափեք վնասվածքներից:
7-8-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջությանը:
9-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:
Ջրհոս
Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-4-ին աշխատավարձը կուշանա, կամ անհիմն ֆինանսական ակնկալիքներ կունենաք: Նորաձև իրերի վրա ծախսեր կանեք: Էսթետիկ ճաշակի անկում:
5-6-ին՝ տարօրինակ իրադարձություններ ռոմանտիկ հարաբերություններում: Վեճեր ընկերների հետ: Հակված կլինեք արկածախնդրությունների, որոնք միայն կվնասեն: Անբարենպաստ ժամանակ է նոր նախագծեր սկսելու համար:
7-8-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
9-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:
Ձկներ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-4-ին՝ կասկածամտություն: Չարդարացված հույսեր սիրելիների հետ հանդիպումներից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ: Խաղալիս անհաջողակ կլինեք:
5-6-ին անհամբերությունն ու իմպուլսիվությունը նպատակներն իրագործելիս դժվարություններ կստեղծեն: Անբարենպաստ ժամանակ է նոր նախագծեր սկսելու համար:
7-8-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:
9-ին՝ մասնակցություն կարևոր ու հետաքրքիր միջոցառումների: