...

Նոյեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 4-5-ին ուղևորությունների վրա ծախսեր կանեք: Անպիտան ինֆորմացիա ու հանդիպումներ շատ կլինեն: Չիրագործված խոստումներ: Կարգելակվեն արտերկրի հետ կապված գործերը:

6-7-ին հին խնդիրներն անսպասելի լուծում կստանան, կբարելավվեն համատեղ գործերը, հարկերի ու վարկերի հետ կապված գործերը:

8-9-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

10-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Կձգտեք առանձնանալ, հեռանալ գործերից: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կլինեք: 4-5-ին՝ չնախատեսված ծախսեր. հնարավոր է դրանք կապված լինեն կարևոր միջոցառումների հետ: Հարկերի ու վարկերի կամ համատեղ բիզնեսի հետ կապված խնդիրներ:

6-7-ին՝ լավ ու շահեկան գործնական հարաբերություններ, աջակցություն կարևոր ու փորձառու մարդկանցից:

8-9-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

10-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումների հանդեպ հանդուրժող չեք լինի: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Երկվորյակ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-5-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի գործնական կամ սիրային հարաբերություններ հաստատելուն: Չեք հասկանա ուրիշների զգացմունքներն ու տրամադրությունը:

6-7-ին պատասխանատվության մեծ զգացումը, կարգապահությունը, կազմակերպվածությունը թույլ կտան գործերում և աշխատավայրում առաջընթացի հասնել:

8-9-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Հեռվից լուրեր կստանաք:

10-ին՝ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-5-ին աշխատավայրում հարաբերությունները կվատանան: Երազկոտությունը, պրակտիկ չլինելն ու անիրական ծրագրերը կխանգարեն գործերում պիտանի արդյունքների հասնելուն: 

6-7-ին՝ պիտանի խորհուրդներ ու շահ փորձառու, հեղինակավոր մարդկանցից: Դիրքերի ամրապնդում, կոլեկտիվներում ճանաչման կհասնեք:

8-9-ին անձնական արժանապատվության սուր զգացումը ընտանիքում լարված մթնոլորտի պատճառ կդառնա: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով: 

10-ին հաճելի ժամանակ կանցկացնեք, ընտանեկան զբոսանք կկազմակերպեք, կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ: Կարևոր լուրեր կստանաք:

Առյուծ

Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ կապված գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 4-5-ին հասարակական գործերը, ընկերների հետ շփումները կխանգարեն սիրելի մարդկանց հետ հանդիպումներին: Հնարավոր են ծախսեր միջոցառումների, հանդիպումների կազմակերպման վրա: 

6-7-ին՝ լավ փոփոխություններ տանը, երկարաժամկետ խնդիրների լուծում: 

8-9-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: 

10-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին, ընտանեկան բյուջեին: 

Կույս

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-5-ին ընտանեկան հարաբերություններում լարվածության պատճառով խնդիրներ կառաջանան աշխատավայրում, մասնագիտական գործերում, ղեկավարության հետ: Անհաջող ծախսեր ընտանեկան կարիքների վրա:

6-7-ին՝ հաջող համագործակցություն, հին գործնական կապերի վերականգնում, հարաբերությունների ամրապնդում: Շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ:

8-9-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք ձեր առողջությանը:

10-ին՝ մեծ ուշադրություն շրջապատողների, ամուսինների, սիրելիների հանդեպ: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:

Կշեռք

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-5-ին հարաբերություններում անկեղծություն չի լինի, անհաջող ուղևորություններ ու ծանոթություններ են սպասվում: Հարաբերությունների բարելավում կարևոր մարդկանց կամ արտասահմանցիների հետ: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում:

6-7-ին՝ աշխատավայրում դիրքերի բարելավում և ամրապնդում: Կայուն առաջընթաց բիզնեսում, գործերում, նյութական վիճակի բարելավում: 

8-9-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

10-ին զբաղված կլինեք տնային գործերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 4-5-ին՝ դժվարություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Չնախատեսված ծախսեր: Գումարի պատճառով վեճեր կլինեն:

6-7-ին պատասխանատվության մեծ զգացումը, կազմակերպվածությունը, կարգապահությունը ղեկավարության հավանությանը կարժանանան, կօգնեն իրագործել անձնական ծրագրերն ու գաղափարները: 

8-9-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը: 

10-ին կմասնակցեք կարևոր, հետաքրքիր միջոցառումների:

Աղեղնավոր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-5-ին ուրիշների կարծիքի ու զգացմունքների հանդեպ անուշադրությունը հարաբերություններում խնդիրներ կստեղծի: Միայն ձեզանով զբաղված կլինեք: Ցցուն վարք կդրսևորեք: Ազդեցիկ մարդկանցից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

6-7-ին տանը գործերը լավ կընթանան, հին խնդիրները կլուծվեն, ընտանիքի համար նոր երկարաժամկետ նպատակներ կդնեք: 

8-9-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

10-ին կհետաքրքրվեք ընտանիքի գործերով:

Այծեղջյուր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 4-5-ին ցրվածությունը, սենտիմենտալությունը, կասկածամտությունը կխանգարեն աշխատանքի մեջ արդյունքների հասնելուն: Գումար ստանալիս ձգձգումներ կլինեն:

6-7-ին՝ շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ, երկարաժամկետ նպատակներ կդնեք: Ընկերները կաջակցեն: 

8-9-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

10-ին կձգտեք ինտելեկտուալ գործունեության, ինֆորմացիայի հետ աշխատանքի: Կհանդիպեք հարազատներին: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ:

Ջրհոս

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-5-ին հասարակական գործերը, ընկերների առաջ ունեցած պարտավորությունները կխանգարեն անձնական ծրագրերին: Առանց մեծ ցանկության ինչ-որ միջոցառումների մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: Կպաշտպանեք ձեր սկզբունքները:

6-7-ին՝ գումարի հետ կապված ծրագրերի, ցանկությունների իրագործում: Բիզնեսում գործերի առաջընթաց: Գումար կստանաք:

8-9-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

10-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ձկներ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-5-ին տանը կարևոր գործեր կկազմակերպեք, դրա պատճառով աշխատավայրում գործերը կարգելակվեն: Իրավաբանական գործերից, օրենքներից գլուխ հանելու անհրաժեշտություն կառաջանա: Վեճեր ազդեցիկ մարդկանց հետ:

6-7-ին անձնական պատասխանատվության զգացումը, սկզբունքներին ու համոզմունքներին հետևելը կօգնեն սեփական զարգացմանը: Կբարելավվեն արտերկրի հետ կապված գործերը: 

8-9-ին՝ բարձր զգայունակություն, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու կարողություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

10-ին՝ հատուկ ուշադրություն ուրիշների կարիքների և խնդիրների հանդեպ, դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ