...

Նոյեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ուշադրություն. Նոյեմբերի 8-ին լուսնի խավարում է սպասվում: Ցանկալի է, որպեսզի այդ օրը ոչ ոք չտրվի բացասական հույզերին, մռայլ տրամադրություններին ու չկառչի դրանցից: Պետք է օրն անցկացնել առանց կտրուկ որոշումներ ընդունելու, հաճելի միջավայրում, հաճելի մարդկանց հետ: Պետք է սպասել նրան, թե ինչ տեղի կունենա հետո:

Խոյ 

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 7-9-ին խնդիրները, որոնց ուշադրություն պետք է դարձնեք, կապված կլինեն ֆինանսական գործերի հետ: Անսպասելի դժվարություններ կառաջանան ֆինանսական գործերում և ընդհանուր բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ են սպասվում: Մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:

10-13-ին կախվածության մեջ կընկնեք ընկերներից կամ խմբային հետաքրքրություններից: Հեռանկարների բացակայությունը կարող է փչացնել ձեր տրամադրությունը: Համատեղ գործերում և համատեղ գումարն օգտագործելիս խնդիրներ կառաջանան:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 7-9-ին խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնեք, կապված կլինեն անձնական գործերի և հարաբերությունների հետ: Զարգացման նոր ուղղություններ կփնտրեք: Համագործակցելու առաջարկներ կստանաք: Վեճեր: Տարօրինակ վարք հասարակության մեջ, գործընկերային հարաբերություններում: Գործնական ու սիրային հարաբերություններում փոփոխությունների ցանկություն:

10-13-ին իրադարձությունների անհաջող ընթացքն ու մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կունենաք ղեկավարության հետ շփվելիս:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-9-ին անհանգստություն պատճառող խնդիրները կապված կլինեն տեղափոխությունների, ուրիշների մասին հոգ տանելու, երկար տևած ու ծանր գործերի ավարտի հետ: Հաջող գործեր՝ ճիշտ ծրագրման, գաղափարները կյանքի կոչելու ցանկության շնորհիվ: Սակայն չնախատեսված իրավիճակները կարող են արգելակել գործերը: Գործունեության անսպասելի փոփոխություն: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել ձեր առողջության մասին:

10-13-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել լավատեսությունից, սեփական ուժերի հանդեպ հավատից: Գործատուների հետ կապված դժվարություններ կունենաք:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-9-ին կանհանգստացնեն ապագայի, կազմակերպությունների հետ կապերի, շփման շրջանակների հարցերը: Համառ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Կընդլայնեք հասարակական կապերը: Ավելորդ անձնական ակտիվությունն ու սեփական հետաքրքրությունները կոպտորեն առաջ տանելը կարող են կազմակերպությունների հետ, կոլեկտիվներում կոնֆլիկտների պատճառ դառնալ: Նորություններ, որոնք բացասական կանդրադառնան անձնական ծրագրերի վրա:

10-13-ին՝ փառասիրական ծրագրերի ձախողում: Լավ չեն ընթանա հասարակական ու ռոմանտիկ գործերը: Կախվածության մեջ կընկնեք իրավիճակից կամ կոլեկտիվ հետաքրքրություններից: Գործողություններում ազատության բացակայություն:

Առյուծ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային հոգսերին ու կենցաղային խնդիրներին: 7-9-ին կանհանգստացնեն աշխատավայրում, սոցիալական միջավայրում զբաղեցրած դիրքի, դրված նպատակին հասնելու հարցերը: Տանը կարևոր գործերի բարելավում կամ ավարտ: Աշխատավայրում, մասնագիտական գործերում տեղի ունեցած անսպասելի իրադարձությունները կխանգարեն կենցաղային խնդիրների լուծմանը:

10-13-ին դժվարություններ կունենաք հարաբերություններում, դրանցում սառնություն կնկատվի: Խոսքը նաև ընտանեկան հարաբերությունների մասին է: Ինքնավստահ չեք լինի: Կխուսափեք համագործակցությունից:

Կույս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 7-9-ին կանհանգստացնի մասնագիտական կամ անձնական զարգացման համար նոր հնարավորությունների փնտրտուքի հարցը: Հնարավոր են անակնկալներ ճանապարհին, դժվարություններ՝ պետք եղած տեղեկատվությունը ստանալու հարցում: Կփչանան ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները: Կրթական գործընթացում խնդիրներ կլինեն:

10-13-ին բարդ աշխատանքը կարող է մեծ ուժեր խլել: Խնդիրներ աշխատավայրում կամ նոր աշխատանքի անցնելիս: Հնարավոր է նկատելի դառնա գիտելիքների պակասը: Ճանապարհին ձգձգումներ կլինեն:

Կշեռք

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 7-9-ին ֆինանսների, ունեցվածքի, վարկերի հետ կապված հարցեր կարող են առաջանալ: Ընդհանուր գումարը, հարկերը կամ պարտքերը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ:

10-13-ին դժվարություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Անձնական ծրագրերն իրագործելու համար գումարը չի բավականացնի:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու սեփական կարողությունները դրսևորելիս: 7-9-ին կանհանգստացնեն տարաբնույթ հարաբերությունները, գործընկերները, ամուսինները: Ընկերների, կազմակերպությունների միջամտությունը կամ իրադարձությունների տարօրինակ ընթացքը կփոխեն ծրագրված գործերի ընթացքը, կազդեն անձնական ծրագրերի վրա: Կընկերանաք տարօրինակ մարդկանց հետ:

10-13-ին տանը կարևոր ու բարդ գործեր կառաջանան: Ուժերի անկում, հոգնածություն ու վատատեսություն կդիտվի:Հարազատների հետ հարաբերություններում սառնություն կնկատվի:

Աղեղնավոր 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող անսպասելի հոգսեր կառաջանան: 7-9-ին կհուզեն ու կանհանգստացնեն աշխատավայրում պայմանների կամ ի նպաստ տան, ի բարօրություն ընտանիքի տարվող աշխատանքի հետ կապված հարցերը: Նոր գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա, մեծ ծանրաբեռնվածություն կլինի:

10-13-ին աշխատավայրում տարօրինակ իրադարձությունները կամ հաշվի չառնված մանրուքները կարող են արգելակել գործերի ընթացքը, փակուղային իրավիճակներ ստեղծել: Տրամադրության և ինքնազգացողության տատանումներ կլինեն:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 7-9-ին կանհանգստացնեն երեխաների հետ կապված խնդիրները: Մեծ ազատության ձգտելու հետ մեկտեղ կախվածության մեջ կհայտնվեք սիրելիներից, ընկերներից կամ կոլեկտիվներից: Ռոմանտիկ հարաբերություններում անակնկալներ են սպասվում:

10-13-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ են սպասվում: Ծախսեր կանեք ընկերների հետ գործերի կամ կոլեկտիվ միջոցառումների վրա: Վատ կընթանան կազմակերպությունների հետ գործերը:

Ջրհոս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-9-ին մեծ ուշադրություն կխլեն տան, վերանորոգման, ընտանիքի, բնակարանը վարձով տալու, վարկերի հետ կապված գործերը: Ընտանիքում նորություններ են սպասվում: Հնարավոր է ստիպված լինեք համատեղել ընտանեկան հոգսերն ու գործերը մասնագիտական պարտականությունների հետ:

10-13-ին՝ փառասիրական ծրագրերի խափանում: Ծանր մասնագիտական պարտականությունները կարող են խանգարել անձնական գործերին ու մեծ ուժեր խլել: Սառնություն և անհասկացողություն ղեկավարության կողմից:

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 7-9-ին խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնեք, կապերը, ինֆորմացիան, փաստաթղթերի հետ աշխատանքը կլինեն: Չծրագրված ուղևորությունները կամ ուղևորությունը կարող է հետաձգվել հարազատների պատճառով: Անսպասելի լուր կստանաք: Կրթության հետ կապված խնդիրներ կառաջանան:

10-13-ին անպիտան, հոգնեցնող գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա, դրանք կշեղեն անձնական գործերից: Ձգձգումներ կլինեն արտերկրի և արտասահմանի հետ կապված գործերում: Հստակ ծրագրերի և գաղափարների բացակայություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9049 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ