...

Ո՞վ չի ուզում փլուզում

Ո՞վ չի ուզում փլուզում

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհը փակ է։ Փլուզում է տեղի ունեցել։ Չէ, երկրաշարժ չի եղել, ջրհեղեղ չի եղել, Վանեցյանը ոտքը գետնին չի խփել, Նիկոլը որևէ մեկին չի փռել ասֆալտին, պարզապես կառուցապատողը «գյոռմամիշություն» է արել՝ ցանկացել է հնարավորինս շատ տարածք չանթել, ինչքան կարողացել՝ մոտեցել է խճուղուն, հողի շերտն էլ հաշվի չի առել, որ անողը կամ իշխանությունների սրտի օլիգարխ է, կամ իմքայլականների հետ «քիփ», ու դավադրաբար փլուզվել է։ Հողի շերտն ի՞նչ իմանար, որ «քաղաքապետարանի հետ սաղ խոսացած ա», ու թղթերով ամեն ինչ կարգին է։

Բայց մտահոգվելու կարիք առանձնապես չկա։ Դժբախտ-դժգույն խճուղի էր։ Կարևորը՝ որ խճուղու վերականգնման մրցույթն Ալենչոյի եղբայրը շահելու է միանգամայն ազնիվ պայքարում, իսկ փլուզման դեպքով հարուցվելիք գործի արդյունքում որոշ բարեգործական հիմնադրամներ միանգամից խոշոր մուտքեր են ապահովելու։ Մի խոսքով՝ որ կողմից էլ նայում ես, հետևանքները դրական են։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ