...

Ո՞վ եք դուք, որ մի հատ էլ ձեր մասին իմանան

Ո՞վ եք դուք, որ մի հատ էլ ձեր մասին իմանան

Իշխանությանը սատարող, «Հեղափոխության պահապաններ» անունը կրող կազմակերպության ղեկավար Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հետահայաց.

Դժվար և վտանգավոր այս ճանապարհով ոչ բոլորը գնացին, բայց դուք անցաք այն պատվով։ Հպարտանում եմ «Հեղափոխության Պահապաններ» թիմի յուրաքանչյուր անդամով։

Իսկ թե ինչերի՞ միջով անցանք կազմակերպության ստեղծումից ի վեր, քչերը կիմանան»:

«ՉԻ». Հիմա դուք Бойцы невидимого фронта-ից ե՞ք, թե՞ հեղափոխության պահապաններ: Այդ ի՞նչ եք արել, որ քչերը պետք է իմանան: Հակառակը, ասեք, թող բոլորը իմանան, թե ովքեր մեզ պաշտպանեցին, որ նախկին բարքերը չվերադառնան: Հերոսների անունները պետք է հնչեցվեն, ազգը պետք է իմանա նրանց անունները:

Ասենք թե մասնակցել եք իշխանության կազմակերպած հանրահավաքին. դրա մեջ ի՞նչ մի մեծ խիզախություն կա:

Մասնակցել եք իշխանության քարոզարշավին. թող Քրիստինե Հալաջյանի մեդալից տան ձեզ նման անձնազոհության համար:

Կենցաղային վեճ եք ունեցել Երևանի փողոցներից մեկում, որի արդյունքում ծեծվել եք: Երևի հենց այս դրվագը նկատի ունենալով է կազմակերպության ղեկավարը ասում, թե գնացել են դժվար և վտանգավոր ճանապարհով:

Հա, մոռացանք՝ ձու եք նետել խմբագրություններից մեկի գրասենյակի պատին: Այ սրա համար Քրիստինեի մեդալը քիչ է, արիության մեդալը կարծում ենք համարժեք կլինի սխրանքին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ