...

Ոչ ասենք ԳՈՐԾԱԿԱԼ-ին

Ոչ ասենք ԳՈՐԾԱԿԱԼ-ին

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունել է «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» որոշումը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի կարիքների համար 2024 թվականի հունվարի 26-ին էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով հայտարարվել է ապահովագրական ծառայությունների ձեռքբերման՝ «ՀՀ ՆԳՆ ՈԶ ԳՀԾՁԲ-ԱՊՊԱ/24/6/Բ/1/ԱԾ» ծածկագրով գնանշման հարցման մրցույթ, որին գնային առաջարկ են ներկայացրել «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունը և «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊ ընկերությունը, որոնց գնային առաջարկների ներկայացման և դրանց գնահատման արդյունքում ընթացակարգը հայտարարվել է չկայացած՝ առաջարկված բարձր գնի պատճառով։

Գնման մրցույթի երկրորդ փուլում հաղթել է «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊ ընկերությունը։

Մասնակցի կողմից պայմանագրի նախագծի կնքման փուլի ընթացքում պարզվել է, որ 12 միավոր տրանսպորտային միջոցներից 11-ն արդեն իսկ ունեն 2024 թվականի ապահովագրություն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունում։ 

«ՉԻ». Ավելի պարզ բացատրենք տեղի ունեցածը: Ոստիկանական մեքենաները ապահովագրելու համար հայտարարել են մրցույթ: 

Առաջին փուլը չի կայացել, երկրորդ փուլում հաղթել է «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊԸ-ն: Վերջինիս աշխատողները գալիս են, որ պայմանագիր կնքեն, ասում են՝ բա գիտե՞ք ինչ, մեքենաների ապահովագրման էն մրցույթը, որին մասնակցել եք, գին եք առաջարկել, հաղթել եք, հեչ է արվում, որովհետև մենք արդեն «ՍԻԼ Ինշուրանսում» էդ մեքենաները ապահովագրել ենք:

Հա, հետո ի՞նչ, որ մրցույթ էինք հայտարարել, դուք էլ հաղթել եք: Դե հիմա, բան է, սենց է ստացվել: Չէէէէ, ի՞նչ հովանավորչություն, ի՞նչ իշխանական լծակներ, ի՞նչ բան, պահի տակ մոռացել էինք, որ մրցույթ կար, տենց իրենց մոտ ապահովագրեցինք: 

Ոչինչ, դուք հաջորդ անգամ մասնակցեք, հաստատ կհաղթեք: Չնայած, հաղթեք, չհաղթեք, կապ չունի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ