...

Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում

Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, Գեղարքունիքի մարզի 3 բնակիչներ բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը։ Երկուսին պարեկները ձերբակալել են, մեկին հաջողվել է փախչել։

Եթե հավատանք ՔԿ հաղորդագրությանը՝ դեպքը եղել է այսպես․ պարեկները բացառապես մարդասիրական նպատակներով մոտեցել են ինչ-որ կանգնած ավտոմեքենայի և փորձել օգնություն ցուցաբերել (որովհետև կարծել են, թե օգնության կարիք կա), բայց երեք չարամիտ բնակիչներն ակնհայտ խուլիգանական նկատառումներով դուրս են եկել մեքենայից, առանց պատճառի սկսել հայհոյել պարեկներին, պոկել նրանց վրա ամրակցված տեսախցիկները, պատռել շորերը, «քացով» վնասել մեքենան, ընդ որում՝ նրանցից մեկը զինված է եղել մահակով․․․ 

Այս անհեթեթ միջադեպի «քրեաիրավական վերլուծությունը» ցույց է տալիս, որ հնարավոր տարբերակներն ընդամենը երկուսն են։ Կամ պաշտոնական հաղորդագրությունը, մեղմ ասած, ծայրից ծայր սուտ է, կամ էլ պարեկների իմիջն այնպիսին է, որ ցանկացած քաղաքացի, պարեկ տեսնելով, իր պարտքն է համարում մահակն առնել ու առանց որևէ պատճառի հարձակվել նրա վրա։ Թե այս տարբերակներից որն է համապատասխանում իրականությանը՝ թող իշխանությունները որոշեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ