...

Ոչխարների լռությունը

Ոչխարների լռությունը

Տեղ գյուղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը News.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչներից մեկի ոչխարները. «Գիտեմ, որ նման դեպք է եղել, բայց ոչխարների քանակից տեղյակ չեմ։ Ոչխարները գնացել են, հովիվը չի կարողացել կանգնեցել, սահմանից մարդ չի եղել, որ կանգնեցնի ոչխարներին»:

«ՉԻ». Բայց շատ ոչխարն են այդ ոչխարները: Ոչխարի պես թողել, գնացել են Հայաստանից: Մեկը չի եղել, նրանց բացատրեր, որ սահմանները սահմանազատված չեն, իրավունք չունեն այդպես, առանց ՌԴ Գենշտաբի քարտեզներին ծանոթանալու վիրտուալ սահմանն անցնեն:

Էս վերջերս Նիկոլ Փաշինյանն էր, ոնց որ Գավառում էր հայտարարել, որ սիգի հետ պետության հարաբերությունները կարգավորված չեն: Պարզվում է, որ մենք նաև ոչխարի հետ չունենք հարաբերությունների պետական հայեցակարգ: Այս բացն էլ պիտի լրացվի: Ձեռի հետ էլ կովերի հետ սկսեք բանակցել, դրանք էլ են սահմանազատումներից հեռու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ