Խոյ
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 11-15-ին՝ ընտանեկան բարեկեցության աճ: Տանը լավ, ուրախ միջոցառումներ կանցկացվեն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ, կամ հեռվից լուրեր կստանաք:
16-17-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Կլուծեք կենցաղային հարցերը: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Ցուլ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 11-15-ին հարազատներն ու հաճելի ուղևորությունները կուրախացնեն ձեզ: Լավ լուրեր կստանաք:
16-17-ին ակտիվ կլինեք նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Երկվորյակ
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 11-15-ին՝ նյութական բարեկեցություն: Ֆինանսական խնդիրների լուծում: Լավ գնումներ կանեք: Հաջողություններ բիզնեսում:
16-17-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Խեցգետին
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 11-15-ին՝ ուրախ, լավատեսական տրամադրություն: Ուզածին հասնելու հնարավորություն: Հարաբերությունների և ֆինանսական վիճակի բարելավվում:
16-17-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Առյուծ
Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 11-15-ին՝ ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Երջանիկ պատահար, գործերում հաջողակ կլինեք: Ուրիշների հանդեպ առատաձեռն կլինեք:
16-17-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Կույս
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 11-15-ին լավ լուրեր կստանաք: Հասարակական ու քաղաքական գործունեություն կծավալեք: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ ընկերների շրջանում:
16-17-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Կձգտեք իրագործել ձեր ցանկությունները:
Կշեռք
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 11-15-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, մասնագիտական կամ հասարակական գործերում: Ֆինանսական վիճակի բարելավվում: Ազդեցիկ մարդիկ կաջակցեն: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ: Ճանաչում ձեռք կբերեք:
16-17-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատներին կամ հեռվից լուրեր կստանաք:
Կարիճ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Կձգտեք առաջ մղել մասնագիտական գործերը, բարելավել ձեր հասարակական դիրքը: 11-15-ին՝ լավատեսական տրամադրություն: Գործերը բարելավելու և զարգացնելու հնարավորություն: Կհետաքրքրվեք արտերկրով ու արտասահմանցիներով: Հաջողակ կլինեք:
16-17-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան գործերին ու ընտանիքի բյուջեին:
Աղեղնավոր
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 11-15-ին՝ ինքնավստահություն, ուրախ տրամադրություն: Խնդիրների լուծում: Հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Լավ փոփոխություններ հարաբերություններում:
16-17-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Այծեղջյուր
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-15-ին՝ մեծ հնարավորություններ ռոմանտիկ ու գործնական հարաբերություններում: Պիտանի և ազդեցիկ գործընկերներ կգտնեք: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների տրամադրությունն ու կարիքները:
16-17-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Ջրհոս
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 11-15-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Ավարտված աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Լավ առաջարկներ կստանաք: Առողջության ամրապնդում:
16-17-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Ձկներ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-15-ին ուրախ տրամադրություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից, հեղինակության աճ: Հաջողություններ ռոմանտիկ հարաբերություններում: Մասնակցություն մշակութային միջոցառումների:
16-17-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը: