Խոյ
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 18-22-ին՝ ակտիվ համագործակցություն, հեղինակության աճ, լավ համաձայնություններ: Ծրագրերն իրագործելու հնարավորություն կստեղծվի: Հաջող ռոմանտիկ հարաբերություններ:
23-24-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի և անհասկանալի իրավիճակներ: Տարօրինակ զրույցներ ու լուրեր, որոնք կազդեն գործերի, առողջության, տրամադրության վրա: Հնարավոր է չկայանան կարևոր հանդիպումները կամ ուղևորությունները:
Ցուլ
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 18-22-ին՝ բարձր աշխատունակություն, կկարգավորեք տնային գործերը: Հաջող գործեր աշխատավայրում: Համատեղ գործեր հարազատների հետ:
23-24-ին՝ գումարի հետ կապված անսպասելի խնդիրներ ու ծախսեր: Մոլախաղերն ու սպեկուլյացիաները կարող են սնանկացնել: Չնախատեսված ծախսեր կանեք հանգստի, զվարճանքների վրա:
Երկվորյակ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 18-22-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք ծանոթությունների, զրույցների, վեճերի ժամանակ: Հաճույքի համար, հանգստի նպատակով կարճատև ուղևորություններ կկատարեք:
23-24-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, որոնք կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ընտանիքում անձնական ազատության ձգտումը կարող է դժգոհություններ առաջ բերել:
Խեցգետին
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 18-22-ին՝ տնային գործերի, տան համար գնումների հետ կապված շփումներ ու կարճատև ուղևորություններ:
23-24-ին անսպասելի ուղևորությունները կարող են անարդյունք անցնել: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կառաջանա: Ճանապարհին պետք է զգույշ լինել, քանի որ հնարավոր են անուշադրության պահեր:
Առյուծ
Վերջանում է Առյուծի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 18-22-ին ակտիվորեն ու լավատեսորեն առաջ կտանեք ձեր գաղափարները, աշխատանքի կամ հարազատների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք:
23-24-ին՝ անկայուն վիճակ բիզնեսում, ֆինանսական գործերում, ինչպես նաև գումարի անսպասելի ծախս կամ կորուստ: Ֆինանսական գործերում պետք չէ մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ այդ փոփոխություններն անկանխատեսելի կլինեն:
Կույս
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և օգոստոսի 23-ից սկսվում է Կույսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 18-22-ին ֆինանսական գործերում ակտիվ ու կռահող կլինեք, լավ գնումներ կանեք:
23-24-ին ցանկացած գնով ազատության ձգտելը, առանց պատասխանատվության ազատությունը կարող են լուրջ դժվարությունների հանգեցնել, արգելակել կարևոր նպատակի հասնելը: Սխալ արարքը կարող է կործանել երկար նախապատրաստած գործը:
Կշեռք
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 18-22-ին՝ արագ կռահողականություն, ակտիվություն հասարակական գործերում, գաղափարներն առաջ տանելու հնարավորություն: Լավ նորություններ:
23-24-ին՝ տրամադրության, ծրագրերի և հետաքրքրությունների անսպասելի փոփոխություն: Անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը: Արտերկրի հետ կապված գործերում խնդիրներ կարող են առաջանալ:
Կարիճ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 18-22-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ ու կռահող կլինեք: Լավ փոխհարաբերություններ ղեկավարության հետ:
23-24-ին՝ ցանկացած գնով անձնական ազատության ծարավ: Ձեր վարքը կարող է հակասական ու ոչ հուսալի լինել: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: Կոլեկտիվների ազդեցության տակ կընկնեք:
Աղեղնավոր
Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 18-22-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Կաշխատեք արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերն առաջ մղելու ուղղությամբ:
23-24-ին՝ խնդիրներ համագործակցության մեջ, ռոմանտիկ հարաբերություններում: Ուժեղ կախվածություն արտաքին պայմաններից ու շրջապատից:
Այծեղջյուր
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 18-22-ին՝ ուժեղ նպատակասլացություն, շահի զգացում և հաջողություններ համատեղ գործերում: Համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում կարող եք լավ արդյունքների հասնել:
23-24-ին անսպասելի իրադարձությունները կարող են արգելակել գործերը, խնդիրներ կստեղծեն աշխատավայրում: Անհաջող ժամանակ է հեռավոր ուղևորությունների և արտերկրում գործերը զարգացնելու համար:
Ջրհոս
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 18-22-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավվում: Հնարավոր են հաջող բանակցություններ:
23-24-ին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները կախված կլինեն անսպասելի պայմաններից, սոցիալական ու տնտեսական փոփոխություններից: Հնարավոր են անսպասելի ռոմանտիկ կապվածություններ, որոնք նույնքան արագ էլ կավարտվեն:
Ձկներ
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 18-22-ին ինքնավստահ ու նախաձեռնող կլինեք գործերում և աշխատանքի մեջ: Լավ փոփոխություններ աշխատանքի մեջ: Հաջողություններ համատեղ բիզնեսում:
23-24-ին անսպասելի իրադարձությունը կարող է անդրադառնալ գործնական ու ընտանեկան հարաբերությունների վրա: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի: