...

Օգոստոսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 1-2-ին՝ անձնական հեղինակության աճ, սեփական անձի զարգացմանն ուղղված ուժեղ ինտուիցիա: Հաջողություններ և ուրախություն սիրո մեջ: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Կարևոր անձանցից աջակցություն կստանաք: Հաճելի հանգիստ: Հաջողակ կլինեք անձնական ծրագրերն իրագործելիս: 3-4-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում նախաձեռնող լինելու համար: Անսպասելիորեն գումար կստանաք, նաև աջակցություն հարազատներից:

5-6-ին անձնական արժանապատվության չափազանցված զգացումը կարող է խնդիրներ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով: 7-ին լավատեսությամբ լի կլինեք, զբոսանքներ ընտանիքի հետ: Կհետաքրքրվեք արտերկրում ապրող հարազատներով:

Ցուլ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: 1-2-ին՝ ինքնավստահություն ու բարձր տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Աջակցություն ու պաշտպանություն կստանան նրանք, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել: Տանը հաճելի հոգսեր են սպասվում: 3-4-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները շահեկան կլինեն: Անսպասելիորեն կլուծվեն հարազատների հետ խնդիրները: Ինքնատիպ գաղափարները կամ վարքը կարող է համակրանք առաջացնել:

5-6-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ: 7-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 1-2-ը հաջող օրեր են: Նոր ու շահավետ ծանոթություններ կհաստատեք, հաջող ուղևորություններ կկատարեք: Առաջարկներ կամ կարևոր տեղեկատվություն կստանաք: 3-4-ին անսպասելի իրադարձությունները դեպի լավը կփոխեն ֆինանսական գործերի վիճակը: Օժտված կլինեք շահի զգացումով: Բիզնեսում հաջողությամբ կթաքցնեք ձեր ծրագրերը և դրանից շահ կստանաք:

5-6-ին ակտիվ աշխատանք կկատարեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերվեք սեփական առողջությանը: 7-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին:

Խեցգետին

Կձգտեք դեպի նյութական շահը, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 1-2-ին՝ հաջողություններ, շահ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Երկար սպասված իրերը ձեռք բերելու հնարավորություն կլինի: Կհասնեք նպատակին, որը կօգնի բարելավել ֆինանսական վիճակը: 3-4-ին գործողություններում ազատության կձգտեք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու և համակրանք առաջացնելու ունակություն: Հաջող ակտիվություն կցուցաբերեք հասարակական գործերում: Աջակցություն կստանաք ընկերներից: 

5-6-ին բարձր տրամադրություն կունենաք: Ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի: 7-ին զբաղված կլինեք տնային գործերով, կարգուկանոն կհաստատեք գործերում ու տանը: Գնումներ կանեք տան համար:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Կամրապնդեք ձեր դիրքերը գործունեության մի շարք բնագավառներում, կծրագրեք ձեր զարգացումը: 1-2-ին հաջողակ կլինեք անձնական գործերում, անձնական խնդիրները լուծելիս: Ազդեցիկ անձանց աջակցությամբ կընդլայնեք ձեր հնարավորությունները: Ուղևորությունների հետ կապված գործերի հաջող ընթացք: Լավատեսություն և ինքնավստահություն: 3-4-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն: Կարևոր գործերում ու աշխատանքի մեջ փոփոխությունների կձգտեք: Ղեկավարության գործողությունները կօգնեն որոշ խնդիրներ լուծել:

5-6-ին մեծ ակտիվություն կդրսևորեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: 7-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների:

Կույս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-2-ին ինքնավստահություն և ուժեր ձեռք կբերեք գործերն առաջ մղելու և անձնական խնդիրները լուծելու համար: Բարդ իրավիճակներում անսպասելի պաշտպանություն ձեռք կբերեք: Լավ ինտուիցիա կդրսևորեք սեփական զարգացման ուղղությունն ընտրելիս: 3-4-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու անսպասելի գաղափարներ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ, հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ կստանաք արտասահմանցիներից կամ ազդեցիկ անձանցից:

5-6-ին ակտիվ շփումներ կհաստատեք հարազատների, գործընկերների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով, հուզական կլինեք զրույցների ժամանակ: 7-ին մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանիքի գործերին:

Կշեռք

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 1-2-ին՝ համատեղ գործերի հաջող ընթացք, հաջող համագործակցություն գործընկերների, ընկերների և կազմակերպությունների հետ: Արտաքին պայմանները դեպի լավը կփոխվեն: 3-4-ին ֆինանսական ու մասնագիտական գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կառաջանա: Անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել ճիշտ ընտրություն կատարելու համար: Աջակցություն բիզնեսում: Կարևոր անձանց հետ կբարելավեք հարաբերությունները: Ուշադիր եղեք ճանապարհին:

5-6-ին զբաղված կլինեք տնային գործերով, հաջող գնումներ կանեք տան համար: Կհետաքրքրվեք առևտրով: 7-ին կձգտեք ինտելեկտուալ գործունեության, տեղեկատվության հետ աշխատանքի: Կհանդիպեք հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Կարիճ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-2-ին՝ հնարավոր է հաջողություններ ունենաք պրակտիկ գործերում, մեծ ու կարևոր գործերի հաջող ավարտ: Առաջընթաց աշխատանքի մեջ, շահավետ գործնական հանդիպումներ կարևոր անձանց հետ: Առողջության ամրապնդում: 3-4-ին՝ անկանխատեսելիություն գործնական հարաբերություններում, որը նոր գաղափարների ու ծրագրերի կհանգեցնի: Ազդեցիկ անձանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի:

5-6-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում, ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի: 7-ին ակտիվություն կդրսևորեք կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-2-ը հաջող օրեր են: Աջակցություն կստանաք: Հարաբերություններից ուրախություն կլինի: Վառ ու գեղեցիկ տեսք ունենալու հնարավորություն կլինի: Արտերկրի հետ կապված հաջող գործեր: 3-4-ին անսպասելի փոփոխություններ կլինեն աշխատանքի մեջ կամ ինքներդ կցանկանաք ինչ-որ բան փոխել նրանում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի և բիզնեսի լավ արդյունքներ: Առողջության ամրապնդում, շահավետ առաջարկներ: 

5-6-ին զգայուն կլինեք ու կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: 7-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին, դժվարությամբ կհասկանաք ուրիշներին:

Այծեղջյուր

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 1-2-ին՝ լավ փոփոխություններ տանը, կնախապատրաստվեք կարևոր միջոցառումների: Ընտանեկան բարեկեցության աճ, ընտանիքի բյուջեի բարելավում: Կարևոր խնդիրների լուծում: 3-4-ին գործողություններում անկախության կձգտեք, իշխելու ցանկությունն էլ գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխությունների կհանգեցնի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կստեղծվի: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու հնարավորություն կլինի: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից:

5-6-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: 7-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 1-2-ին՝ մեծահոգություն, ուշադիր վերաբերմունք ուրիշների հանդեպ: Աջակցություն կստանաք կազմակերպություններից ու ազդեցիկ անձանցից: Հաջող ուղևորություններ: Իրավաբանական գործերի հաջող ընթացք: 3-4-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, աշխատավայրում ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կառաջանա: Տան համար գնումներ կանեք: Հոգ կտանեք սեփական առողջության հանդեպ, կբարելավեք այն: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:

5-6-ին ակտիվորեն կմասնակցեք տնային գործերին կամ ի բարօրություն ընտանիքի աշխատանք կկատարեք: Ցանկություններն իրագործելու ձգտում: 7-ին ազատության մեծ պահանջ կունենաք: Կփորձեք հեռանալ տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ձկներ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 1-2-ին հաջողակ կլինեք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Գործունեության ոլորտների ընդլայնում: Գումար կստանաք, լավ գնումներ կանեք: Բարեկեցության աճ: 3-4-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատների կողմից անսպասելի վարք: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Համոզելու, համակրանք առաջացնելու հնարավորություն: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն:

5-6-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հանդիպումներ են սպասվում արտերկրից եկած հարազատների հետ, լուրեր կստանաք հեռվից: 7-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   439 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ