...

Օգոստոսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-28-ին՝ ռոմանտիկ ու գործնական հարաբերությունների ամրապնդում: Հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատու կլինեք: Համակրանք առաջացնելու ունակություն: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

29-30-ին անձնական արժանապատվության սրված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում:

31-ին՝ լավատեսական տրամադրություն, ընտանեկան զբոսանք: Կհանդիպեք հեռվից եկած հարազատներին:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 25-28-ին՝ հանգիստ ու խաղաղ իրավիճակ, կնվազեն ընտանեկան հոգսերը: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

29-30-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

31-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-28-ին հեշտությամբ նոր ու շահեկան հարաբերություններ, կապեր կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունները կբարելավվեն, ընկերներն էլ կաջակցեն: Հասարակական գործերին մասնակցելիս անձնական նպատակին հասնելու հնարավորություն կստեղծվի:

29-30-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

31-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին, սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:

Խեցգետին

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 25-28-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Առաջընթաց մասնագիտական գործերում: Իշխանություն ունեցող մարդկանցից կոնկրետ, պրակտիկ օգնություն կստանաք:

29-30-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

31-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Տան համար հաջող գնումներ կանեք:

Առյուծ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 25-28-ին՝ ուրախ տրամադրություն, ինքնավստահություն: Գեղեցկության ու ներդաշնակության զգացումը կզարգացնի ու կամրապնդի հարաբերությունները: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

29-30-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

31-ին կարևոր ու հետաքրքիր միջոցառումների կմասնակցեք:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի, անձնական ծրագրերի իրագործում: 25-28-ին՝ լավ տրամադրություն, հարաբերություններում դրական փոփոխությունների ակնկալիք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Զգայուն կլինեք գեղեցիկի ու ներդաշնակի հանդեպ: Համատեղ ֆինանսական գործերի լավ արդյունքներ:

29-30-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան, կենցաղային գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

31-ին կհետաքրքրվեք ընտանեկան գործերով:

Կշեռք

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 25-28-ին հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք, կկարողանաք հուսալի գործընկեր կամ կյանքի ընկեր գտնել: Լավ լուրեր ընկերներից կամ կազմակերպություններից:

29-30-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

31-ին կձգտեք մտավոր գործունեության, տեղեկատվական աշխատանքի: Կհանդիպեք հարազատներին: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Կարիճ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 25-28-ին՝ պրակտիկ ու մասնագիտական գործերի բարելավվում: Աշխատանքում լավ արդյունքների կհասնեք: Ղեկավարության, պաշտոնյաների, ազդեցիկ դեմքերի հետ հարաբերությունների բարելավվում:

29-30-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

31-ին ակտիվ կլինեք նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 25-28-ը բարենպաստ օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական ու հասարակական գործերում: Ազդեցիկ մարդկանց հետ փոխհարաբերությունների բարելավվում: Հաջող կոմերցիա արտերկրում: Ռոմանտիկ կապերի ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

29-30-ին գերզգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

31-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարությամբ կհասկանաք ուրիշներինը:

Այծեղջյուր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 25-28-ին գերզգայուն կլինեք, ուրժեղ ինտուիցիա կունենաք, ինչն էլ կօգնի հարաբերություններում ուզածին հասնել: Լավ փոփոխություններ ընտանիքում, տանը: Առաջընթաց բիզնեսում:

29-30-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք լուրերով:

31-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-28-ին՝ հանգիստ, խաղաղ տրամադրություն: Հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության մեծ զգացում: Շահեկան ծանոթություն, կամ կվերականգնեք հին գործնական կամ ռոմանտիկ հարաբերությունները:

29-30-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

31-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումների հանդեպ անհանդուրժող կլինեք: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ձկներ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 25-28-ին գեղեցիկի ու շահի զգացումը կօգնի առևտրի մեջ, բիզնեսում հաջողությունների հասնել: Աշխատավայրում ձեր դիրքերը կկայունանան: Խնայելու հնարավորություն կլինի: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:

29-30-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

31-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   48 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ