...

Օգոստոսի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 4-6-ին ընտանեկան գործերում ավանդույթներին կհետևեք, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն, փոխադարձ հոգատարություն կլինի, տանն էլ հանգստություն կիշխի: Տանը հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ընտանիքում լավ փոփոխություններ կլինեն:

7-10-ին՝ սահմանափակումներ կապերում, կխուսափեք համագործակցությունից: Մրցակցությունը կսրվի: Հնարավոր է բախվեք ագրեսիվ տրամադրված գործընկերներին: Դժվարություններ բանակցելիս:

Ցուլ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 4-6-ին կռահող կլինեք, ընդունակությունների աճ ու փիլիսոփայական մոտեցում: Գաղափարներ շատ կունենաք: Կուրախացնեն հարազատների, ընկերների հետ շփումները և հաճախակի ուղևորությունները: Լավ ժամանակ է պիտանի ինֆորմացիա ստանալու, սովորելու համար:

7-10-ին չնախատեսված հոգսերն ու պարտականությունները կխանգարեն գործերին, ժամանակ և ուժեր կխլեն: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որը կարող է վնասել առողջությանը:

Երկվորյակ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 4-6-ին՝ բիզնեսի գործերի հանդեպ լավատեսական հայացք: Ֆինանսական վիճակի բարելավվում: Առատաձեռնություն: Լավ կընթանան հարկերի, վարկերի հետ կապված գործերը: Հաջող կարևոր ձեռքբերումներ:

7-10-ին կաշկանդված կլինեք, ոգեշնչվածությունը կբացակայի, պայմանների կամ խմբային հետաքրքրությունների ազդեցության տակ կընկնեք: Խնդիրներ երեխաների հետ, սառնություն սիրելիի հետ հարաբերություններում:

Խեցգետին

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 4-6-ին՝ լավատեսություն և ինքնավստահություն: Կհետաքրքրվեք բարոյական ու հոգևոր արժեքներով, կձգտեք հետևել դրանց: Անձնական գործերն առաջ մղելու համար նոր գիտելիքներ ձեռք կբերեք: Ավելի բարձր սոցիալական շերտեր մտնելու, ձեր կարգավիճակը փոխելու հնարավորություն կունենաք:

7-10-ին գերհուզական ու նեղացկոտ կլինեք: Տնային խնդիրների ու մասնագիտական պարտականությունների միջև հակասություն կլինի: Խնդիրներ պաշտոնատար անձանց ու ղեկավարության հետ:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 4-6-ին ինտուիցիան կուժեղանա, լավ կհասկանաք ուրիշների վարքի դրդապատճառները: Առատաձեռն կլինեք, կուզենաք օգնել կարիքավորներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն:

7-10-ին կանհանգստանաք անհրաժեշտ կապերի և տեղեկատվության բացակայության պատճառով: Տարաձայնություններ ղեկավարության կամ հեղինակավոր մարդկանց հետ: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում:

Կույս

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-6-ին անձնական նպատակներն իրագործելու նոր ու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Կընդլայնեք ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեությունը: Կընկերանաք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ: Լավ լուրեր ու առաջարկներ կստանաք:

7-10-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Մրցակցության սրացում: Համատեղ գործերում ձգձգումներ կլինեն: Հարկերը կճնշեն:

Կշեռք

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 4-6-ին՝ փառասիրություն, գովասանքներ ու ճանաչում կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ ու աճ: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր մարդկանց ու ղեկավարության կողմից: Ուղևորություններից կամ արտասահմանցիներից շահ կունենաք: Հաջողություններ քաղաքական ու հասարակական գործերում:

7-10-ին՝ անհանգստություն: Չեք ուզենա լսել ուրիշների կարծիքը: Բանակցությունների ժամանակ և իրավաբանական գործերում ձգձգումները կնյարդայնացնեն, վեճեր կհարուցեն:

Կարիճ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-6-ին կհետաքրքրվեք բարձրագույն կրթությամբ, կրոնով, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Լավ շրջան է կրթվելու, որակավորումը բարձրացնելու համար:

7-10-ին հնարավոր է ակտիվության և ուժերի անկում՝ կապված փոքրիկ վերանորոգման իրականացման հետ, կամ էլ անառողջ լինելը կարող  է շեղել գործերից: Անուշադրության պատճառով կարող եք ինչ-որ բան վնասել:

Աղեղնավոր

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-6-ին ինտուիցիան կօգնի բիզնեսում: Հաջողություններ համատեղ բիզնեսում և ընդհանուր գումարն օգտագործելիս: Գործունեությունը կարող է կապված լինել օրենքի, պետհիմնարկների հետ: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերում, գործնական ակտիվություն արտերկրում:

7-10-ին ցանկացած գնով ազատության ձգտելը կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Անձնական ծրագրերն իրագործելիս ձգձգումներ կլինեն: Գործերում թղթաբանական քաշքշուկի մեջ կընկնեք:

Այծեղջյուր

Փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 4-6-ին բարություն ու հոգատարություն կդրսևորեք ուրիշների հանդեպ, կամ հակառակը, շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Ներդաշնակություն ամուսնական կյանքում, բոլոր տեսակի հարաբերություններում: Հաջողություններ հասարակական գործերում: Անձնական հեղինակության աճ: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն:

7-10-ին տանը խնդիրներ կառաջանան, չնախատեսված պարտականություններն էլ հնարավորություն չեն տա զբաղվել սեփական ծրագրերով: Հին պատմություններն ու բամբասանքները կազդեն հեղինակության վրա:

Ջրհոս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, մեծ կախվածություն ուրիշներից: 4-6-ին՝ լավ հնարավորություններ աշխատավայրում, պայմանները կբարելավվեն: Կոլեկտիվի, կոլեգաների հետ հարաբերություններում լավ մթնոլորտ կիշխի: Որակավորումը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք կամ ուղևորություններ կկատարեք: Կբուժվեք:

7-10-ին՝ կարևոր մարդկանց հետ անհրաժեշտ կապերի բացակայություն: Տեղեկատվության պակաս: Խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում: Հնարավոր է թյուրըմբռնում հարազատների, կոլեգաների հետ:

Ձկներ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 4-6-ին՝ լավատեսական, ուրախ տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Հետաքրքիր մշակութային միջոցառումների մասնակցելու հրավեր կստանաք: Մեծ հնարավորություններ ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն կունենաք: Հաջող հասարակական գործունեություն:

7-10-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, կարևոր գործերի և գնումների համար գումարը կպակասի: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Անհաջողություններ համատեղ բիզնեսում, պայքար հարկերի դեմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ