...

Օգոստոսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Օգոստոսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-12-ին անկայուն վիճակ է սպասվում ֆինանսական գործերում ու բիզնեսում: Մոլախաղերը և ոչ խելամիտ սպեկուլյացիաները վտանգավոր կլինեն: Ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Կձգտեք անձնական ազատության ու շահի: 

13-14-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու և գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-12-ին անձնական ազատության ծարավը կարող է խանգարել ընտանեկան հարաբերություններին: Տանը ինչ-որ բան արմատապես փոխելու ցանկություն կարող է առաջանալ: Հակասական վարք կդրսևորեք:

13-14-ին ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Երկվորյակ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադիր կլինեք հարազատների գործերին: 8-12-ը անբարենպաստ շրջան է շփումների և ուղևորությունների համար: Եսասիրությունն ու համառությունը թույլ չեն տա հետևել լավ խորհուրդներին կամ պայմանավորվել: Տրամադրության ու ծրագրերի անսպասելի փոփոխություն: Կարևոր հանդիպումները հնարավոր է չկայանան:

13-14-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին, կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Խեցգետին

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ, շահի փնտրտուք ամեն ինչում: Կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 8-12-ին՝ անսպասելի խնդիրներ ֆինանսական գործերում, համատեղ գումարն օգտագործելիս: Կազմակերպություններից կախվածության մեջ կընկնեք: Ծախսեր կանեք ընկերների վրա: Վտանգավոր կլինի արագ հարստանալու ձգտումը:

13-14-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 8-12-ին հնարավոր է անսպասելի ու բարդ իրավիճակներում հայտնվեք: Սեփական հակասական, ոչ հուսալի վարքը, նպատակների և ծրագրերի կտրուկ փոփոխությունը կարող են խանգարել գործերում հաջողությունների հասնելուն: Անձնական ազատության ծարավ: Չարժե մեծ փոփոխությունների ձգտել, սակայն եթե դրանք պարտադրված են, պետք է զգուշությամբ հարմարվեք:

13-14-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Կույս

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից; Չնախատեսված հոգսեր կառաջանան: 8-12-ին ազդեցիկ անձինք անկատար խոստումներ կտան: Տարօրինակ նորություններ ու առաջարկներ կստանաք, շատ հնարավոր է՝ արտասահմանից: Արտաքին ուժերը կամ իրադարձությունները կարող են փոխել գործերի սովորական ընթացքը:

13-14-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-12-ին ցանկացած գնով անձնական ազատության ձգտումը կարող է դժվարությունների հանգեցնել: Գործերում անսպասելի փոփոխություններ տեղի կունենան, որոնք կստիպեն խնդիրների լուծման նոր ուղիներ փնտրել: Հնարավոր է դժվարություններ ծագեն համատեղ ֆինանսական գործերում, կազմակերպությունների հետ կապված գործերում: Զգույշ վերաբերվեք անսովոր նորություններին ու էքսցենտրիկ մարդկանց:

13-14-ին ակտիվ աշխատանք կկատարեք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:

Կարիճ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 8-12-ին գործընկերների հակասական և ոչ հուսալի վարքը կարող է դժվարություններ ստեղծել գործերում, նպատակին հասնելու ճանապարհին: Էքստրավագանտ ու տարօրինակ մարդկանց հետ ընկերության հաստատումը շահեկան չի լինի: Հնարավոր է մեծ կախվածություն արտաքին ուժերից ու պայմաններից:

13-14-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 8-12-ին հնարավոր են աշխատանքի, պրակտիկ գործերի հետ կապված անսպասելի խնդիրներ: Փոփոխություններ կլինեն արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերում: Կարող են չիրագործվել կարևոր անձանց խոստումները:

13-14-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Կարևոր հանդիպումներ տեղի կունենան տանը:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-12-ին ցանկացած գնով անձնական ազատության ձգտումը կարող է խանգարել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններին: Համառությունը հնարավորություն չի տա լսել լավ խորհուրդները: Խնդիրներ կլինեն համատեղ ֆինանսների հետ կապված գործերում:

13-14-ին շատ կշփվեք հարազատների և գործընկերների հետ: Ուղևորություններ կկատարեք ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ շատ հուզական կլինեք:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 8-12-ին բոլոր տեսակի հարաբերությունները կբարդանան: Անսպասելի փոփոխություններ տեղի կունենան տանը: Անկայուն և ոչ հուսալի վարք կդրսևորեք:

13-14-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-12-ին ծանոթությունների և հանդիպումների ժամանակ անսպասելի բռնկումները կարող են ազդել գործերի վրա: Տարօրինակ ու անիրագործելի գաղափարներ կհայտնվեն: Տրամադրության և առողջական վիճակի անսպասելի փոփոխություններ են սպասվում:

13-14-ին՝ անձնական մեծ ակտիվություն կցուցաբերեք: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ