...

Որ ձյուն գա, դիմեք ռեստորաններին

Որ ձյուն գա, դիմեք ռեստորաններին

Այսօր Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել են եղանակային պայմաններին և ձնամաքրման աշխատանքներին: Քաղաքապետարանի պաշտոնյաներից Հովհաննես Մանուկյանը հայտնել է. «Եթե մի քանի օր ձյունը շարունակվի, աղի պաշարները չեն բավականացնի»:

«ՉԻ». Այսինքն՝ ո՞նց թե չեն բավականացնի: Ռեստորաններում, հանրային սննդի օբյեկտներում տոննաներով աղ կա, որը թաքցվում է հաճախորդներից՝ աղի չարաշահման դեմ պայքարի շրջանակներում: 

Այդ աղը հանեք, արագ-արագ ցփնելով փողոցների ձյան հարցը լուծեք: Ընդհակառակը, ինչքան շատ աղ ռեստորաններից հանեք, այնքան ժողովուրդը աղ քիչ կօգտագործի, հետևաբար ավելի առողջ կլինի: Փողոցներն էլ ավելի մաքուր կլինեն: 

Բայց մյուս կողմից հետաքրքիր է՝ ամբողջ ձմեռ համարյա ձյուն չի եկել, հիմա երկու օր եկավ, պարզվում է՝ աղի պաշարները չեն բավականացնում: Կարո՞ղ է մտածել են, որ համաշխարհային գլոբալ տաքացման հետևանքով Երևանում մարտին այլևս ձյուն չի լինելու, թե՞ Աղի հանքը կերել են: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ