...

Որ իրարից նեղանալ չլինի

Որ իրարից նեղանալ չլինի

«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանի ժյուրին առավելագույն՝ 12 միավոր տվել է Իսրայելին: Մի այնպիսի աղմուկ են բարձրացրել, թե ո՞նց, էս ո՞ւմ եք 12 միավոր տալիս, էն երկրին, որը ԱԹՍ-ներ է մատակարարել մեր թշնամուն, լիքը մարդ ջհուդամասոնական ինչ-որ ականջներ էր տեսնում այս քվեարկության մեջ:

Լավ, բա ո՞ւմ 12 միավոր տային: Ում էլ տային, խնդիր էր: Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա... այս երկրները չկային: Հանեցինք: Տակը մնացին Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: Թե սրանց 12 տայինք, ասելու էին՝ Արևմուտքին են քծնում: Մերձբալթյան երկրները, Արևելյան Եվրոպան, Սկանդինավիան, Ուկրաինան... սրանք սաղ Ռուսաստանին մի ուրիշ ձև են թշնամի, միավորներ տայինք, ռուսներն էին նեղանալու, գազի խողովակ, բան կա:

Բելգիային չէին կարող 12 միավոր տալ, կասեին՝ կողմնակալություն է, Բրյուսելում գտնվող Փաշինյանի պատվերն են կատարում, Նիդերլանդներին նախապատվություն տայինք, էն ԼԳԲՏ, անաշա, կանեփ, ասելու էին՝ էդ արժեքներն եք տարածում:

Դրա համար, սրանից հետո, որպեսզի հարցեր չառաջանան, հենց սկզբից քվեարկություն, ձայն, սմս, սաղ մի կողմ դրեք ու միշտ 12 միավոր տվեք Սան-Մարինոյին: Չենք ասում, թե աշխարհի ամենաանկախ երկիրն է, ինչպես մեր որոշ պատգամավորներ Արցախի մասին են ասում, բայց հաստատ ամենաանշառն է: Իր համար, գլուխը կախ, ապրում են, նրանց օգտին քվեարկությամբ ոչ մեկին չենք նեղացնի: Պլյուս, Սան-Մարինա Խաչատրյանն իրեն լավ կզգա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2884 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ