...

Օրական 10-15 սպանություն և 150 հազար դոլար

Օրական 10-15 սպանություն և 150 հազար դոլար

Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, ըստ որի՝ 150 հազար դոլարի ներդրում անելու դիմաց օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն, ասել է.

«Այո, այդ նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Սահմանափակ թվով անձանց համար է սահմանվելու ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, օրենքում չեն կարող նշել, թե ինչ ազգությամբ, սակայն բոլոր ռիսկերը միանշանակ հաշվի առնվելու են։

Այստեղ կա թե տարատեսակ հանցավոր անձանց, փողերի լվացման մեջ ներգրավված անձանց, բոլոր ռիսկերը հաշվի ենք առնելու»:

«ՉԻ». Երեկ Shamshyan.com-ում մի լուր նկատեցինք հետևյալ վերնագրով. ««Սպանություն» հատկանիշով «Կիլիկիա» գարեջրատնից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա տղամարդու մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Մտնում, կարդում ենք, մարդը մահացել է գարեջրատանը, զննությամբ էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բայց քրեական գործը հարուցել են «սպանություն» հատկանիշով:

Ասում ենք. էս ի՞նչ հաշիվ է: Պարզվում է, որ քրեական, նախաքննական օրենքները փոխել են ու հիմա մահվան ելքով ցանկացած դեպքում սպանության հատկանիշներով քրեական գործ են հարուցում: Կներեք, քրեական վարույթ... դա էլ են փոխել: 

Այսինքն՝ մարդը տանը հանկարծամահ է լինում, գալիս, սպանության գործ են հարուցում: Ու օրական երկրում սպանության հատկանիշներով մի 10-15 գործ է հարուցվում: Մեկը կողքից կիմանա, թե Հայաստանը Սիցիլիայից բեթար է:

Չգիտենք, թե այս հիմարության հեղինակն ով է, բայց հաստատ նրա մատը խառն է նաև այս մի նախագծին, ըստ որի՝ 150 հազար դոլար մուծվելով, կարելի է ՀՀ քաղաքացիություն ստանալ: Որքան հասկացանք, սրանք ամեն ինչը որոշել են փողով դարձնել, առևտուր անել: Բանակից ազատվելը փողով են դարձնում, ՀՀ քաղաքացիություն ստանալը փողով է: 

Ասենք, մի 150 հազար թուրք բռնի, այստեղ 150 հազար դոլար ներդնի, քաղաքացիություն ստանա... եկեք աչքով չտանք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ