«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը հայտարարել է. «Շուշին ու Հադրութը վերադարձնելը մեր օրակարգում է»:
«ՉԻ». Շատ լավ է: Շատ ավելի լավ կլիներ՝ պատգամավորն ասեր, որ Շուշին ու Հադրութը վերադարձնելը բանակցությունների օրակարգում է: Թե չէ մենք մեր օրակարգում ինչ ասես, որ չենք կարող ընդգրկել: Մտքներիս տեղ լինի:
Ու քանի որ միջազգային հանրությունը չի կարող մեզ պարտադրել, թե մենք մեր օրակարգում ինչ հարցեր կարող ենք ունենալ, առաջարկում ենք օրակարգում նաև Արևմտյան Հայաստանի, Ղարսի, Սուրմալուի վերադարձնելն էլ ընդգրկել: Կարելի է նաև օրակարգում ընդգրկել ավելի ամբիցիոզ ծրագրեր, օրինակ՝ Մետաքսի ճանապարհը Հայաստանով անցկացնելու, կամ ատոմային զենք ունենալու վերաբերյալ:
Մի հատ լավ խոսք կա՝ գդալով որ չկշտացար, լպստելով չես կշտանա: Դուք դեռ եղածը պահեք, հետո Շուշիի, Հադրութի անուններն ընդհանրապես մի տվեք, դա ձեր խելքի բանը չէ: