...

Օսկարն է Հայաստան գալիս

Օսկարն է Հայաստան գալիս

Դերասան Գոռ Վարդանյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Սիրված դերասաններ, կնկարահանվեն «Սարոյան եղբայրներ» ֆիլմում»:

«ՉԻ». Օ՜, դա թույն ֆիլմ է լինելու: Օսկարի կինոակադեմիան արդեն սրտատրոփ սպասում է, թե երբ է այն հայտնվելու էկրաններին: Ասում են՝ Դի Կապրիոն է ցանկացել խաղալ Սարոյան եղբայրներից մեկի դերը, էն էլ Գոռ Վարդանյանը հայրենասիրաբար մերժել է նրան:

Ֆիլմի սյուժեն էլ մոտավորապես սա է. Սարոյան եղբայրներից կրտսերը Ռուսաստանից գալիս է Երևան, որ Խերսոն չտանեն: Այստեղ սկսում է գողական գնալ, քուչի տղերքի հետ Երևանի փողոցներում շրջող աղջիկների հանդեպ իրեն վատ պահել, ծխախոտի մնացուկներն էլ գետնին գցել:

Ավագ եղբայրն էլ, որին, բնականաբար, Գոռ Վարդանյանն է մարմնավորում, այդ ժամանակ աշխատում է 6-րդ վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, կոչումով էլ գնդապետ է: Սա երկար ժամանակ քուչի բանդայի գործով հետաքննություն է անցկացնում, փնտրում է նրանց, ձեռի հետ արանքում մի քանի լակուտ-լուկուտների է տփում, երկու երեխայի էլ փրկում Զանգվի ձորում լողալուց: 

Հետո, երբ պարզում է, որ իր փոքր եղբայրն է բանդայի ղեկավարը, ժամո է անում, հետը հանդիպում, կոչ է անում հանձնվել, բայց համաձայնության չեն գալիս, այնտեղ ծանր վիրավորում է կրտսեր ախպորը, որին տանում են «Նուբարաշենի» քրեակատարողական հիվանդանոց:

Վերջում էլ, գնդապետ Սարոյանը ամուսնանում է կրտսեր Սարոյանի կողմից վիրավորված աղջկա հետ, ու իրենք «Տիտանիկով» լքում են հայրենիքը՝ Լիլի Մորտոյի երգի ներքո:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ