...

Ոստիկանությունում գործողություններ են իրականացվում

Ոստիկանությունում գործողություններ են իրականացվում

«Պռոշյան փողոցում «Բրաբուս» ավտոմեքենայի վարորդի կողմից տաքսու վարորդին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ համապատասխան գործողություններ են իրականացվում»,- «ՉԻ»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ոստիկանությունում համապատասխան գործողություններ են իրականացվում: Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- փոխանցեցից ոստիկանությունից և այլ մանրամասնր չհայտնեցին:

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես է «Բրաբուսի» վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում ձեռքով և ոտքերով հարվածներ հասցնել վարորդին։ Տեսանյութը մեծ արծագանք է գտել սոցիալական հարթակում: Տեսանյութը տարածող օգտատերերը նշում են, որ ծեծի ենթարկված տաքսու վարորդը մոտ 75 տարեկան տղամարդ է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ