...

Ովքե՞ր են «ռուլիտ անում» բժշկական համալսարանում

Ովքե՞ր են «ռուլիտ անում» բժշկական համալսարանում

Հեղափոխությունից հետո, բացի ընդդիմադիր քաղաքական ուժերից և կուսակցություններից ձևավորվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք փորձում են հետհեղափոխական ակտիվ գործընթացներ հրահրել Հայաստանում։ Այդ ուժերը հիմնականում միմյանց հետ փոխկապակցված են և դրանց առաջնորդները նույնիսկ հեղափոխությունից հետո շարունակում են պաշտոններ զբաղեցնել։

Հետաքրքրիրն այն է, որ նրանք աննկատ են մնում ներկայիս իշխանությունների կողմից և նրանց մեջքի հետևում շարունակում են բացասական ազդեցություն ունենալ երկրում ընթացող բարեփոխումների վրա։

Կառավարությունը հեղափոխությունից հետո մեծ հաշվով կադրային փոփոխություններ չի իրականացրել և պետական համակարգում գերակշռող մասը նախկին իշխանության կադրերն են։

Այս առումով հեղափոխությունը դեռևս չի հասել նաև Երևանի պետական բժշկական համալսարան, որը կարծես նախկին իշխանությունների վերջին բաստիոնը լինի՝ Սահմանադրական դատարանի հետ միասին: Ունիկալ ֆիգուրների «հավաքատեղի է»։Գաղտնիք չէ, որ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը սերտ կապեր ունի նախկին իշխանության ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Վերջինս քավոր-սանիկական կապեր ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ընկերն է, որոնց շնորհիվ էլ իր կարիերայում «թռիչքային հաջողությունների է» հասել։

Համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչը Ռազմիկ Աբրահամյանն է, որը հայտնի է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք փոխանցելու գործով, ինչպես նաև վերջերս «Հանրապետական» ծննդատանը «անհետացած» երեխայի դեպքով։

ԵՊԲՀ Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը Արմեն Մինասյանն է, որը Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի հարազատ եղբայրն է և Միքայել Մինասյանի հորեղբայրը:

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եղբայրը՝ Կարեն Կոստանյանը, որը մինչև 2018 թվականը առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն էր, այժմ ռեկտոր Արմեն Մուրադյանի խորհրդականն է։

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Գևորգ Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» հրավիրել է ՀՔԾ, սակայն վերջինս հայտնել է, որ արտերկրում է և մինչ այս պահը չի վերադարձել։

2008 թվականին դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած և մարտի 1-ի գործով կեղծ եզրակացություններ ներկայացրած Շոթա Վարդանյանը ևս աշխատում է բուհում, որպես Դատական բժշկության ամբիոնի վարիչ։ Վերջինս նաև ռեկտորի խորհրդականն է և որակի վերահասկման հանձնաժողովի անդամ։

Արմեն Տանանյանը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը, իր տեղն ունի համասլարանում։ Վերջինիս պաշտոնի ազատումից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ երևում էր, որ Տանանյանը խոչընդոտել էր օտարերկրյա ներդրողի մուտքը կենտրոն՝ պահանջելով ընկերության բաժնեմասի 50 տոկոսը, պատճառաբանելով, որ «Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաններին»։ Արմեն Տանանյանի եղբայրը՝ Հայկ Տանանյանը բեզնես կապեր ունի Միքայել Մինասյանի հետ, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանի հորաքրոջ որդին է։

Այսքանից հետո կարելի է միայն եզրակացնել, որ ներկայիս իշխանությունը կամ չի նկատում կամ էլ ձեռքբերված պայմանավորվածությունները ստիպում են պահել հնացած կադրերին  և թաքնվել նրանց հետևում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ