...

Ու ո՞նց եք հետաքննելու

Ու ո՞նց եք հետաքննելու

Քաշաթաղի շրջանում հրկիզման 13 դեպք է արձանագրվել, որից 11-ը Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձոր համայնքում, դրանց առնչությամբ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

ՉԻ.- Դե, եթե քրեական գործ է հարուցվել, ապա այն պետք է իրականացվի ադրբեջանական իրավապահ մարմինների հետ միասին: Բա տները վառողներին պետք է տանել դեպքի վայր, իսկ դեպքի վայրն էլ արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է:

- Բարև ձեզ, եկել ենք մի հատ դեպքի վայրի տեղազննություն կատարենք, քննչական գործողություններ կատարենք, էս էլ տները վառողները, պիտի ցույց տան, ոնց են տները վառել, ում հետ են վառել, պարզենք վնասի չափերը: 

- Այ, հազար բարով եք եկել, սալամ, սալամ, խնդրեմ, համեցեք, ըհը, նայեք, բարբարոսաբար վառել են տները, էս էլ մեր քննիչները, արխային, լյուբոյ հարցով ձեզ կօգնեն: Ռուսներին ասեք, մի քիչ էն կողմ քաշվեն, հետքերը չտրորեն, սա բացառապես հայ-ադրբեջանական իրավասության ներքո գտնվող գործ է:

Հետաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ միջազգային կամ տարածաշրջանային քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ