...

Փափլիկ ու փաբլիք

Փափլիկ ու փաբլիք

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ 20-ամյա Անգելինա Գասպարյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ:

«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, Անգելինան այն հարցին, թե ինչո՞ւ ընտրեց քաղաքականությունը, պատասխանել է. «Իմ կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, թե ինչ է ինձ պետք։ Սկսեցի կարդալ, վիդեոներ նայել, ու զգացի, որ ինձ հետաքրքիրա։ Ես մտածում էի հեռու ա պետք լինել քաղաքականությունից, բայց քանի որ ցավոք սրտի ես արդեն «փաբլիք» եմ ու շատ քննարկվող, ու անարդարություն եմ տեսնում շատ բաների մեջ, ես հասկացա, որ ունեմ այդ պոտենցիալը, ուժը, ինքնավստահությունը»:

«ՉԻ». Թվում է, թե ավելի կարևոր, հրատապ հարցեր կան, քան Անգելինա Գասպարյանը, բայց մի բան կա, որին պետք է անդրադառնալ. քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթները: 

Այսօր մեր քաղաքական դաշտի գլխավոր դերակատարների մեծ մասը նույն պատճառներով, նույն մտածելակերպով են քաղաքականությամբ սկսել զբաղվել, ինչ Վլ. Գասպարյանի դուստրը: Մի քիչ «փաբլիքացել» են, մի քիչ իրենց երևակայել են, մի քիչ վիդեո են նայել, իրենց մեջ ինչ-որ պոտենցիալ են հայտնաբերել, որոշել մտնել քաղաքական դաշտ: 

Դրա հետևանքները, արդյունքները մեր աչքի առջև են: Ու որ հարցնում ես, հենց այդպես էլ ասում են. դե, ես արդեն փաբլիք մարդ եմ, ինչի՞ չզբաղվեմ քաղաքականությամբ: 

Դե, բարի գալուստ փաբլիք դաշտ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ