...

Փառապանծ հայ զորավարները

Փառապանծ հայ զորավարները

Ապշեցուցիչ փաստ. ուշադրություն դարձրե՞լ եք, որ Ռուսաստանի ուկրաինական հաղթարշավն առաջնորդում են փառապանծ հայ զորավարներ Սերգեյ Կուրղինյանը, Սեմյոն Բաղդասարովը, Կարեն Շախնազարովը, Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը, Գևորգ Միրզոյանը, Կարինե Գևորգյանը, Հենրի Սարդարյանը, Անդրանիկ Միհրանյանը, Ռոման Բաբայանը և Արայիկ Ստեփանյանը, որոնք գրեթե ամեն օր հայտնվում են ռուսաստանյան հեռուստաընկերությունների քարոզչական թոք-շոուներում: 

Այդ անգնահատելի ծառայության դիմաց Ռուսաստանը նրանց խոստացել է իրականացնել Վիլսոնի իրավարար վճիռը և վերականգնել Մեծ Հայքի Հայոց թագավորությունը՝ Տիգրան Մեծի կայսրության սահմաններով: Առայժմ անորոշ է մնում միայն այդ կայսրության տիրակալի ընտրության խնդիրը: Ռուսաստանը տատանվում է Արա Պապյանի, Հայկ Մարտիրոսյանի, Բակուր Կարապետյանի և Ռուբեն Սաֆրաստյանի թեկնածությունների միջև: Բարձր են գնահատվում, բնականաբար, Բակուր Կարապետյանի շանսերը, քանի որ նա վաղուց ի վեր հանդիսանում է Արևմտյան Հայաստանի ընտրյալ փոխվարչապետը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ