...

Պարեկ ըլնեմ, թե սուտ եմ ասում

Պարեկ ըլնեմ, թե սուտ եմ ասում

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երեկ գիշեր պարեկները հերթական «սխրանքն» են գործել։ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին ինչ-որ պատճառաբանությամբ մեքենա են կանգնեցրել, երկու եղբայրներին բերման ենթարկել ոստիկանության Եղվարդի բաժին, իսկ եղբայրներից մեկի կնոջն ու 6 ամսական երեխային կեսգիշերին սառնամանիքի պայմաններում թողել հենց ճանապարհի վրա՝ ամայի տարածքում։

Բայց մի անհանգստացեք, շատ շուտով ոստիկանությունը հանդես կգա պարզաբանմամբ, ըստ որի՝ չարամիտ եղբայրները երկու պարեկներից առնվազն 15-ին միջին ծանրության մարմնական վնասվածքներ են հասցրել, իսկ 6 ամսական երեխան լացելու ընթացքում պարեկների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքների վանկեր պարունակող ձայնարկություններ։ Սակայն պարեկները, բացառիկ պրոֆեսիոնալիզմ և մարդասիրություն դրսևորելով, որոշել են այնուամենայնիվ չձերբակալել երեխային ու նրա մորը և բառացիորեն թողնել ազատության մեջ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ