Մետրոյի վագոնում մանկահասակ երեխայի ներկայությամբ արցախցի մի առաքինի տիկնոջ հետ ծագած լեզվակռվում Փաշինյանը հերթական անգամ լիովին բացահայտեց իր անկրթությունն ու սեփական նյարդերին չտիրապետելու իրողությունը։ Նրա հախուռն բնավորությունն ու անդաստիարակությունը հայտնի էին բոլորին։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել՝ այս աստիճանի։ Նրա խոսքը, որպես կանոն, միշտ առաջ է ընկնում մտքից։ Պետք է ծնկի գալ այդ խիզախ եւ պատվական տիկնոջ առջեւ Նիկոլի դիմակը վերջնականապես պատռելու համար։ Հետաքրքիր է, թե վերջինիս օտարերկրյա տերերը ինչպես են արձագանքելու Նիկոլի այս քաջագործությանը։ Առայժմ քար լռություն։
Այս խայտառակ միջադեպը սակայն, ունեցավ մի ուրախալի արդյունք. առաջիկա ընտրություններում Փաշինյանը կորցրեց առնվազն հարյուր հազար ձայն։ Նիկոլի գլխավոր, եթե ոչ միակ հակառակորդն իր շատախոսությունն է։ Որքան շատ է խոսում, այնքան ավելի է բացահայտում իր եղկելի կերպարը։