...

Պաշտոն էր ուզում

Պաշտոն էր ուզում

Բանից պարզվում է՝ նախօրեին ինչ-որ մեկը հարձակվել է Հյուսիսային պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք իրականացնողների վրա, ոստիկաններն էլ այդ մարդուն բերման են ենթարկել։ 

Սրա մեղավորն, իհարկե, իշխանություններն են։ Հազար ենք ասել՝ երբ հայտարարություններ եք տալիս պետական կառավարման համակարգում թափուր աշխատատեղերի ու մրցույթների մասին, անպայման նշեք, որ մրցույթում հաղթելու համար միայն մուրճով սրա-նրա գլխին խփելը քիչ է, նաև փորձ ու գիտելիքներ են պետք։ Այլապես ով ցանկանա պաշտոն ստանալ՝ մուրճն առնելու է ու դուրս գա փողոց։

Չնայած՝ իշխանությունների պարզաբանումները կարող են նաև արդյունք չտալ։ Ի վերջո՝ պետական կառավարման համակարգում ընդգրկվածների մի զգալի մասը ճիշտ նույնպիսի ընթացակարգով է պաշտոնի հասել։

Հ․Գ․ Իրավապահներն ամենայն հավանականությամբ շատ արագ կպարզեն, որ կոնկրետ այդ քաղաքացին, մեղմ ասած, անմեղսունակ է։ Եվ դրանով իսկ կմեծացնեն նրա՝ պետական կառավարման համակարգում հայտնվելու շանսերը։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1950 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ