...

Պատային վիճակ

Պատային վիճակ

Ամանորյա տոնական օրերին լուսային էֆեկտներ ապահովող սարքերի համար Հանրապետության հրապարակի շենքերի պատերը դարձահեղույսներով (բոլտ) ծակել են:

«ՉԻ». Հա լավ, պատ է, էլի: Բա պատը հենց ծակելու համար է: Ամբողջ աշխարհում պատմամշակութային արժեք ունեցող շինությունները աչքի լույսի պես պահում են, ճեղքերն ու անցքերը խնամքով մշակում, փակում են... դոդ են, չեն հասկանում, որ իմաստ չունի:

Մեզ մոտ կարող էին հատուկ ժամանակավոր կոնստրուկցիաներ տեղադրել, դրանց վրա էլ սրտի ուզածի չափ լուսաձայնային էֆեկտներով սարքավորումներ ամրացնել, բայց ինչի՞ էդքան տանջվել, փող ծախսել, երբ պատ կա: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ