...

Պետությունը մեր ինչի՞ն է պետք

Պետությունը մեր ինչի՞ն է պետք

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մի հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա», և այդ կառույցը «պիտի գործի ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո»։

Հասկացա՞ք։ Ստեղծվում է ինչ-որ կառույց (թե ինչ մեխանիզմներով՝ հայտնի չէ), այդ կառույցը ներկայացնում է հայ ժողովրդին, գործում է այլ պետությունների հովանու ներքո (թե ինչպես՝ հայտնի չէ), ու արդյունքում ստացվում է, որ Արցախի ճակատագիրը որոշելու ենք ոչ թե որպես պետություն, այլ որպես պետականություն չունեցող ժողովուրդ։ Բայց կարևորը՝ գեղեցիկ է հնչում։ 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ