...

Փետրվարի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 10-11-ին ձեր գաղափարներն արտահայտելիս համառ ու ինքնավստահ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:

12-14-ին անցած շաբաթվա նման գաղտնի գործելու կամ էներգիան զուր չվատնելու ցանկություն կունենաք, կամ էլ դրանց անհրաժեշտությունը կլինի: Աշխատունակությունը կախված կլինի ընտանիքում հուսալի դիրքից: Տանը փոքրիկ վերանորոգում կանեք: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

15-16-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ցուլ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 10-11-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

12-14-ին անցած շաբաթվա նման կաշխատեք ապագայի համար: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում, տեղեկատվության փնտրտուք: Լավ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների, կազմակերպությունների հետ համագործակցությունը:

15-16-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 10-11-ին հաջող կընթանան արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Կհանդիպեք հեղինակավոր մարդկանց հետ, խոստումներ ու աջակցություն կստանաք:

12-14-ին անցած շաբաթվա նման մեծ ամբիցիաներն ու մասնագիտական փառասիրությունը կօգնեն բարելավել նյութական վիճակը: Շահավետ առաջարկներ կստանաք: Լավ գնումներ անելու և խնայելու հնարավորություն կլինի: Հաջողություն բիզնեսում:

15-16-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելիները կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-11-ին՝ գործերում մեծ ինքնավստահություն, կռահողականություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

12-14-ին անցած շաբաթվա նման գործողությունները ճշգրիտ ծրագրելու և դրանով հասարակական գործերում, քաղաքականության մեջ ձեզ համար հեռանկարներ ապահովելու հնարավորություն կունենաք: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից:

15-16-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Առյուծ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 10-11-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կվարեք ու համաձայնություններ ձեռք կբերեք: Օգտակար վեճեր:

12-14-ին անցած շաբաթվա նման մեծ գործնական ակտիվություն է սպասվում: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

15-16-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ ընտանեկան, կենցաղային գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կույս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-11-ին ճիշտ ծրագրելու, ինքնավստահության, ձեր գաղափարները մատուցելու և դրանք իրագործելու շնորհիվ գործերում հաջողություններ կունենաք:

12-14-ին անցած շաբաթվա նման հատկապես ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը գործերում լավ հեռանկարներ կբացի, պրակտիկ արդյունքներ կտա: Շահավետ առաջարկներ կստանաք:

15-16-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Չնախատեսված ծախսեր կանեք:

Կշեռք

Ինքներդ ձեզ մեծ ուշադրություն կդարձնեք, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-11-ին ձեր գաղափարներն արտահայտելիս համառ կլինեք: Խոստումներ: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

12-14-ին անցած շաբաթվա նման ճշգրիտ աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում մասնագիտական գործերում, շահեկան աշխատանք կգտնեք: Ղեկավարությունը կաջակցի:

15-16-ին՝ մեծ անձնական ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-11-ին տանը կարևոր հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Տնային խնդիրների լուծման հետ կապված նոր ծրագրեր կունենաք: Ակտիվ շփումներ հարազատների, հարևանների հետ:

12-14-ին անցած շաբաթվա նման ձեր հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր կանեք: Կամրապնդեք հարաբերությունները սիրելիների հետ, համատեղ ուղևորություններ կկատարեք կամ կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից:

15-16-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Աղեղնավոր

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 10-11-ին՝ մեծ ինքնավստահություն, ձեր գաղափարներն արտահայտելիս ինքնավստահ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ հանդիպումներ իշխանություն ունեցող մարդկանց հետ:

12-14-ին անցած շաբաթվա նման ինտուիցիան ուժեղ կլինի, ինչը կօգնի բարդ իրավիճակներում, ընտրության պահերին ճիշտ գործողություններ կատարել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը, հարազատների հետ հարաբերություններում: Բյուջեն ամրապնդելու ուղղությամբ աշխատանք կանեք:

15-16-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Այծեղջյուր

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 10-11-ին՝ ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ, ուղևորություններ: Կօգնեք հարազատներին ֆինանսական գործերում:

12-14-ին անցած շաբաթվա նման պիտանի կապեր ու գործընկերներ կփնտրեք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Մասնագիտական գործերով կարևոր հանդիպումներ ու բանակցություններ աշխատավայրում: Համագործակցության գործերով կամ հարազատների հետ կապված խնդիրներով կարճատև ուղևորություններ կկատարեք:

15-16-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 10-11-ին՝ շահավետ կապերի հաստատում, լավ բանակցություններ, սեփական գաղափարներն ու հայացքներն առաջ տանելու ունակություն: Պիտանի ինֆորմացիա կստանաք: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

12-14-ին անցած շաբաթվա նման գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ կանեք: Լարված աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Բիզնեսում նախաձեռնող լինելը, գործերում կարգապահությունը շահույթ կբերեն:

15-16-ին բարձր տրամադրություն կունենաք ու սկզբունքային կլինեք: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Ձկներ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 10-11-ին անսպասելի կարևոր ինֆորմացիա կստանաք: Պիտանի կապեր կհաստատեք, կամ հեշտությամբ վերջ կդնեք անպիտան ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար ինչ-որ կարևոր բան հասկանալու հնարավորություն կլինի:

12-14-ին անցած շաբաթվա նման ձեր անձնական ակտիվությունը կաճի, ինչն էլ կնպաստի անձնական զարգացմանը, կամրապնդի հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կլինի: Պիտանի մարդկանց վրա լավ տպավորություն կթողնեք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

15-16-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ