...

Փետրվարի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 12-18-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին՝ ընկերների և կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Կմասնակցեք հասարակական գործերին: Նորությունների, անձնական զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:

15-18-ին ֆինանսական գործերում, գնումներ անելիս նյարդայնությունն ու իմպուլսիվությունը ոչ մի լավ բան չեն բերի: Այս օրերին վտանգավոր կլինի ոչ հուսալի մարդկանց հետ գործ ունենալը, արագ հարստանալու ուղիներ փնտրելը:

Ցուլ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 12-14-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության ուժգնացում: Կամային գործողություններ կանեք, ցույց կտաք ձեր հեղինակությունը: Առաջատարի դերը ստանձնելու հակում: Ակտիվ լինելու շնորհիվ աշխատավայրում առաջընթաց կունենաք: Հնարավոր է նոր բիզնեսի սկիզբ:

15-18-ին՝ ոչ պրակտիկ մտածողություն ու գաղափարներ: Ունակ չեք լինի ընդունել ուրիշների խորհուրդները: Անզգույշ խոսքը կամ գործողությունը կարող է խանգարել կարիերային, աշխատանքին կամ ղեկավարության հետ հարաբերություններին:

Երկվորյակ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 12-14-ին ակտիվորեն առաջ կմղեք ձեր գաղափարներն ու հայացքները: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ, կոմերցիա արտերկրում: Առաջընթաց կլինի ուղևորությունների հետ կապված գործերում:

15-18-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ կամ խոստումներ կարևոր անձանց կողմից: Ձգձգումներ և անակնկալներ կլինեն արտասահմանի հետ կապված գործերում: 

Խեցգետին

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 12-14-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Բայց անհրաժեշտ է խուսափել ռիսկային գործողություններից: 

15-18-ին անսպասելի իրադարձությունը կարող է խանգարել նոր ծրագրերին ու գաղափարներին: Խնդիրներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Անհրաժեշտ է զգույշ լինել ուղևորությունների ժամանակ և էլեկտրականության հետ շփվելիս:

Առյուծ

Շուրջը տեղի ունեցողի հանդեպ հատուկ ուշադրություն: Մեծ կախվածություն ուրիշներից: 12-14-ին՝ համագործակցության սուր պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Վեճեր ամուսինների և գործընկերների հետ, կպաշտպանեք ձեր դիրքերը: Լավագույն դեպքում կարող եք պրակտիկ արդյունքներով ակտիվ համագործակցություն ակնկալել:

15-18-ին նյարդայնությունը, իմպուլսիվությունը, էքսցենտրիկ ու անկայուն մարդկանց հետ ընկերությունը կամ համատեղ գործերը կարող են զուր լինել: Հակասական վերաբերմունք ուրիշների կարծիքի հանդեպ:

Կույս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Սկսած գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 12-14-ին ծանր աշխատանք շատ կունենաք: Վնասվածքներից խուսափելու համար գործիքներով աշխատելիս զգույշ է պետք լինել: Խնդիրներ աշխատավայրում: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ:

15-18-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել աշխատանքի հետ կապված ծրագրերը: Ազդեցիկ մարդկանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

Կշեռք

Ուժերի վերելքի և դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 12-14-ին ուժերը և միջոցները հաջողությամբ ներդնելու տեղ կփնտրեք: Ռոմանտիկ հարաբերություններում զգայուն կլինեք: Ուժի դիրքերից ինքնադրսևորվելու ձգտում: Ֆիզիկական ակտիվության պահանջ: Կմասնակցեք զանգվածային միջոցառումների:

15-18-ին կասկածամտությունը, ցածր ինքնագնահատականը կարող են խանգարել ծրագրերին: Զգույշ է պետք լինել էլեկտրականության ու մեքենաների հետ գործ ունենալիս:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային հոգսերին ու հարազատների հետ գործերին: Կմեծանա հետաքրքրությունը ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 12-14-ին՝ ֆիզիկական ակտիվություն տնային գործերում, հարազատների հետ հարաբերությունները կարգավորելիս: Տանը կենցաղի բարելավում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգում: Հուշերը կարող են հարազատների հետ վեճերի պատճառ դառնալ: Կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է հաշվի առնեք ուրիշների կարիքներն ու զգացմունքները:

15-18-ին ուրիշների կարծիքը չընդունելը կարող է արտացոլվել աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների վրա:

Աղեղնավոր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 12-14-ին՝ գիտելիքների ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարներին գործնական կիրառում գտնելու ցանկություն: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր են մոտ հարազատների հետ կապված խնդիրներ:

15-18-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների, ընկերների մասին:

Այծեղջյուր

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 12-14-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Հնարավոր են ծախսեր ինքնադրսևորման նպատակով:

15-18-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր նորաձև իրեր գնելու կամ զվարճանքների վրա: Զգուշացեք կորուստներից:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում դիրքերի ամրապնդում: 12-14-ին՝ էներգիայի աճ, կձգտեք մրցակցության: Նախաձեռնող և ինքնավստահ կլինեք անձնական գործերում: Իմպուլսիվություն գործողություններում: Հաջողությունների հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:

15-18-ին որոշումներ ընդունելիս իմպուլսիվությունը, փոփոխությունների ցանկությունն ու ազատության ծարավը կարող են արգելակել գործերը կամ ընտանիքում տհաճ զրույցների պատճառ դառնալ:

Ձկներ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 12-14-ին բիզնեսում անձնական շահի հասնելու համար կձգտեք գաղտնի գործողությունների: Հուզական ու կասկածամիտ կլինեք: Ուշադրության պահանջ կունենաք, կամ էլ ձեր հանդեպ բարյացակամ վերաբերմունք կփնտրեք: Հնարավոր է ստիպված լինեք ժամանակ ծախսել ուրիշների մասին հոգ տանելու վրա:

15-18-ին անհրաժեշտ է զգուշանալ առանց բավարար ինֆորմացիայի շտապ եզրահանգումներ անելուց ու որոշումներ ընդունելուց: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել հանդիպումներին, ուղևորություններին: Ճանապարհին զգույշ եղեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4699 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ