...

Փետրվարի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, ու սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 14-20-ին կշարունակվի անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կուզենաք բարձրացնել անձնական հեղինակությունը: Ղեկավարությանը ձեր կողմը տրամադրելու հնարավորություն կստեղծվի, կստիպեք լսել ձեր կարծիքը: Նոր ծրագրեր կնախանշեք: Պրակտիկ ու ֆինանսական գործերի հաջող ընթացք:

19-20-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք այլոց տրամադրության հանդեպ:

Ցուլ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 14-18-ին շարունակվում է անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կշարունակեք պաշտպանել ձեր սկզբունքներն ու գաղափարները: Հնարավորություններն ընդլայնելու համար ազդեցիկ անձանց շրջանում աջակցություն կփնտրեք: Գործեր արտերկրում կամ արտասահմանցիների հետ: Հեռավոր ուղևորությունների նախապատրաստություն:

19-20-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Օգնություն կցուցաբերեք հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք սեփական առողջության հանդեպ:

Երկվորյակ

Սկսվում է որոշակի հույսերի ու ծրագրերի իրագործման շրջանը: 14-18-ին կշարունակվի նախորդ շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կշարունակվի գործերի ու իրերի գոյություն ունեցող վիճակը փոխելու ակտիվ ձգտումը: Կամքի մեծ ուժ կցուցաբերեք, նաև ֆինանսները խելամիտ տնօրինելու ունակություն: Նոր շունչ կստանան ռոմանտիկ հարաբերությունները:

19-20-ին՝ բարձր տրամադրություն: Ուրախություն կստանաք երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Խեցգետին

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 14-18-ին կշարունակվի նախորդ շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կշարունակվի ակտիվ համագործակցությունը, գործեր կվարեք էներգիայով լի գործընկերների հետ: Համագործակցության պրակտիկ, իրական արդյունքներ են ակնկալվում: Հասարակական գործունեություն: Մրցակցության ոգի:

19-20-ին մեծ ակտիվություն կունենաք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Առյուծ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 14-18-ին կշարունակվի նախորդ շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Հանդիպումներ կունենաք, կապեր կհաստատեք շահեկան աշխատանք ստանալու համար: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Հոգ կտանեք ձեր առողջության ու գրավչության մասին:

19-20-ին շատ կշփվեք գործընկերների ու հարազատների հետ: Ուղևորություններ են սպասվում ընտանեկան գործերով, կենցաղային խնդիրներով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կույս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 14-18-ին շարունակվում է անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Ձեզ համար հաճելի գործերով զբաղվելու, սիրելիների հետ հետաքրքիր հանդիպումների գնալու հնարավորություն կլինի: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և ճանաչման հասնելու կարողություն կունենաք: Հաջողություններ բիզնեսում:

19-20-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կշեռք

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք գործերով: 14-18-ին շարունակվում է անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կշարունակվի տանը ձեր գործնական ակտիվությունը, հարմարավետության հաստատումը: Ընտանեկան հարաբերություններում կձգտեք գլխավորը լինել, ճնշումներ կբանեցնեք հարազատների վրա: Հույզեր՝ հին հուշերից: Հետաքրքիր միջոցառումներ՝ տանը:

19-20-ին՝ հաջող աշխատանք տանը: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի:

Կարիճ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 14-18-ին շարունակվում է անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Շարունակվում է գործնական կիրառում ունեցող գաղափարների ու տեղեկատվության փնտրտուքը: Բանակցությունների, համաձայնությունների հետ կապված գործերով զբաղվածություն կունենաք: Շահեկան կապեր կհաստատեք: 

19-20-ին՝ բիզնեսի կամ ֆինանսական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Ներդաշնակ հարաբերություններ հարազատների հետ, նրանց հետ համատեղ գործեր:

Աղեղնավոր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ յուրահատուկ ուշադրության շրջանը: 14-18-ին շարունակվում է անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կշարունակվի շահավետ գործնական հարաբերությունների հաստատումը: Նախաձեռնող կլինեք, շահի մեծ զգացում: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք: 

19-20-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Այծեղջյուր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 14-18-ին շարունակվում է անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Մեծ ամբիցիաներ կունենաք, նախաձեռնող կլինեք, ուժերը և հնարավորությունները ներդնելու շահեկան տեղ կփնտրեք: Կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի: Ձեր մասին լավ տպավորություն ստեղծելու, համակրանք ձեռք բերելու ունակություն կունենաք:

19-20-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին, աշխատանք կկատարեք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:

Ջրհոս

Վերջանում է Ջրհոսի ամիսը, անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութականի հանդեպ հետաքրքրությամբ: 14-18-ին կշարունակվի անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Կշարունակվի զգացմունքների, հույզերի վրա հիմնված գործունեությունը: Շահի հանդեպ հոտառությունը կօգնի բարելավել գործերի վիճակը: Իրավիճակից գլուխ հանելու և ըստ պահի գործելու ունակություն կունենաք:

19-20-ին բարձր տրամադրություն կունենաք և կցուցաբերեք սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակությամբ օժտված կլինեք: Հեռվից լուրեր կստանաք:

Ձկներ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 19-ից սկսվում է Ձկների ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 14-18-ին կշարունակվի անցած շաբաթվա մոլորակների ազդեցությունը: Ընկերների, ուղևորությունների հետ կապված անսպասելի լուրեր կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Հարազատներին առնչվող հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Հասարակական գործերին մասնակցելու հավանականություն կա:

19-20-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանեկան բյուջեին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   973 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ