...

Փետրվարի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-18-ին՝ անկայուն վիճակ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Հնարավոր է անսպասելի գումար ստանաք ու նույնքան անսպասելի էլ ծախսեք այն: Ֆինանսական գործերում չարժե մեծ փոփոխությունների ձգտել, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

Միաժամանակ 16-17-ին՝ ընտանիքում գործերի բարելավում, լավ նորություններ, հաճելի հանդիպումներ տանը:

19-22-ին՝ համակրանք ու հասկացողություն: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Գաղտնի ռոմանտիկ արկածներ:

Ցուլ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 16-18-ին առանց պատասխանատվություն ստանձնելու ցանկացած գնով ազատության ծարավը դժվարությունների կհանգեցնի, կարգելակի ինչ-որ կարևոր բանի հասնելը: Սխալ արարքը կխափանի երկար նախապատրաստված գործը:

Միաժամանակ 16-17-ին՝ հաջող հանդիպումներ, նորություններ և ուղևորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Լավ գործեր ընկերների հետ, կազմակերպությունների հետ հարաբերություններ կհաստատեք:

19-22-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցությունից գործնական, սիրային հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի հաջողություններ ֆինանսական գործերում:

Երկվորյակ

Այս շաբաթ սկսվում է որոշակի հույսերի և ծրագրերի իրագործման շրջանը: 16-18-ին՝ տրամադրության, ծրագրերի և հետաքրքրությունների անսպասելի փոփոխություն: Անսպասելի պայմանները կարգալակեն գործերի հաջող ընթացքը: Արտերկրի հետ կապված գործերում խնդիրներ կառաջանան:

Միաժամանակ 16-17-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում, բիզնեսի ընդլայնում: Լավ գնումներ:

19-22-ին հարաբերությունները գործնական ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Ղեկավարության հետ հարաբերությունների բարելավում:

Խեցգետին

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-18-ին՝ ցանկացած գնով անձնական ազատության ծարավ: Հակասական և ոչ հուսալի վարք: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը կամ նրանց հետ գործեր վարելը շահեկան չի լինի: Կոլեկտիվի ազդեցության տակ կընկնեք:

Միաժամանակ 16-17-ին ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Լավ լուրեր արտերկրից: Արտասահմանցիների հետ գործնական կապեր կհաստատեք: Հաջողությամբ կծրագրեք հեռավոր ուղևորությունները:

19-22-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Կապերի և գործերի ընդլայնում արտերկրում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

Առյուծ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը: Սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-18-ին՝ խնդիրներ համագործակցության մեջ, ռոմանտիկ հարաբերություններում: Անսպասելի սխալ արարքը կարող է վնասել հարաբերություններին: Պայմաններից և շրջապատողներից մեծ կախվածության մեջ կընկնեք:

Միաժամանակ 16-17-ին՝ լավ կռահողականություն և ինտուիցիա: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

19-22-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք ֆինանսական միջոցները, համատեղ գործերում հաջող ներդրումներ կանեք: Գործնական առաջարկներ կստանաք: Նվերներ ստանալու հնարավորություն:

Կույս

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 16-18-ին անսպասելի իրադարձությունները կարգելակեն գործերի ընթացքը, խնդիրներ կստեղծեն աշխատավայրում: Անհաջող ժամանակ է հեռավոր ուղևորությունների և արտերկրում գործերը զարգացնելու համար:

Միաժամանակ 16-17-ին ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

19-22-ին՝ ներդաշնակ ամուսնական, գործնական հարաբերություններ: Հաղորդակցվող կլինեք, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչության աճ:

Կշեռք

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տանը հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-18-ին անձնական ծրագրերն ու հետաքրքրությունները մեծ չափով կախված կլինեն անսպասելի պայմաններից, սոցիալական ու տնտեսական փոփոխություններից: Հնարավոր են անսպասելի սիրային տարվածություններ, որոնք արագ կավարտվեն:

Միաժամանակ 16-17-ին՝ լավ ձեռքբերումներ աշխատավայրում, անձնական դիրքերի ամրապնդում:

19-22-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Գեղեցիկ իրեր ու հագուստ ձեռք կբերեք:

Կարիճ

Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 16-18-ին անսպասելի իրադարձությունը կարող է անդրադառնալ գործնական ու ընտանեկան հարաբերությունների վրա: Էքսցենտրիկ մարդկանց հետ ընկերությունը շահեկան չի լինի:

Միաժամանակ 16-17-ին՝ հաջողություններ հասարակական գործերում, լավատեսություն, ուրախություն սիրելիներից:

19-22-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն, առատաձեռնություն, հասկացողություն: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի կամ զվարճանքների համար:

Աղեղնավոր

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 16-18-ին՝ անսպասելի ու անհասկանալի իրադարձություններ աշխատավայրում: Տարօրինակ զրույցներ և կոլեգաների հակասական վարք: Կարևոր հանդիպումները կամ ուղևորությունները կարող են չկայանալ:

Միաժամանակ 16-17-ին՝ տանը գործերի բարելավում ու լավ փոփոխություններ: Բիզնեսի, հարկերի ու վարկերի, անշարժ գույքի հետ կապված հաջող գործեր:

19-22-ին՝ ընտանիքում հարաբերությունների բարելավում, հետաքրքիր միջոցառումներ տանը: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք, տանը հարմարավետություն կստեղծեք:

Այծեղջյուր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-18-ին՝ գումարի հետ կապված անսպասելի խնդիրներ: Ծախսեր կանեք զվարճանքների, նորաձև իրերի վրա: Մոլախաղերն ու ոչ խելամիտ սպեկուլյացիաները կարող են սնանկացնել:

Միաժամանակ 16-17-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ, ուղևորությունների ժամանակ: Լավ ինֆորմացիա կստանաք:

19-22-ին՝ ներդաշնակություն հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններում: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք ինֆորմացիայի հետ, հաջող կարճատև ուղևորություններ:

Ջրհոս

Վերջանում է Ջրհոսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 16-18-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, որոնք կշեղեն անձնական գործերից ու հետաքրքրություններից: Ընտանիքում անձնական ազատության ցանկությունը կարող է դժգոհություն առաջ բերել:

Միաժամանակ 16-17-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում, արդյունավետ աշխատանք:

19-22-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքերը բարելավելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող ժամանակ է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Շահավետ առաջարկներ:

Ձկներ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 19-ից սկսվում է Ձկների ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 16-18-ին անսպասելի ուղևորությունները կարող են անարդյունք անցնել: Հարազատներին օգնելու անհրաժեշտություն կլինի: Ճանապարհին զգույշ եղեք, քանի որ անուշադրության հետ կապված խնդիրներ կարող են լինել:

Միաժամանակ 16-17-ին՝ հաջողություններ անձնական գործերում: Հանդիպումներ սիրելիների հետ: Լավ բանակցություններ, խոստումներ կարևոր մարդկանցից:

19-22-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական ծրագրեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   54 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ