Խոյ
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին՝ ուժեղ ինտուիցիա և գերզգայունություն: Հնարավոր է ստիպված լինեք գաղտնիքներ բացահայտել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց կիրառելի չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:
20-21-ին՝ անհաջող ուղևորություններ, անկատար խոստումներ, չկայացած հանդիպումներ: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:
22-23-ին՝ լավատեսական մտածողություն: Լավ տպավորություն թողնելու և համակրանք առաջացնելու ունակություն: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող գործունեություն բիզնեսում:
Ցուլ
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 17-19-ին՝ ակտիվ շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Խնդիրների անսպասելի լուծում:
20-21-ին՝ չարդարացված ծախսեր: Անուշադրությունը կարող է խնդիրներ ստեղծել բիզնեսում և առևտրի մեջ: Անհաջող ուղևորություններ:
22-23-ը հաջող օրեր են: Գերզգայուն կլինեք, կհասկանաք ուրիշներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Բիզնեսում գործերի կամ ֆինանսական վիճակի բարելավվում: Գաղտնի հանդիպումներ:
Երկվորյակ
Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 17-19-ին մասնագիտական և ֆինանսական գործերով շփումներ ու բանակցություններ են սպասվում: Կապեր գործատուների, ղեկավարության հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:
20-21-ին մանրուքներին անուշադիր լինելը կարող է որոշ գործեր արգելակել: Հակված կլինեք դատարկ զրույցների և խոստումների:
22-23-ին՝ լավատեսական տրամադրություն, ինքնավստահություն: Կհետաքրքրվեք անձնական զարգացմամբ, կրթությամբ: Հասարակական կամ կոլեկտիվ գործունեությանը մասնակից լինելիս ռոմանտիկ կամ գործնական հնարավորություններ կբացվեն:
Խեցգետին
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Հեռավոր ուղևորությունների փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հաջող գործեր կվարեք: Կարևոր ինֆորմացիա կստանաք:
20-21-ին փաստաթղթային քաշքշուկը կարող է արգելակել գործերը: Անկատար խոստումներ:
22-23-ին՝ հաջողություններ գործերում: Կբարելավվեք հարաբերությունները ղեկավարության և ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Ուրիշներին օգնելու հնարավորություն կլինի: Անսովոր իրավիճակներում հաջողակ կլինեք: Խնդիրների անսպասելի լուծում:
Առյուծ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին համատեղ գործերի ու ֆինանսների, հարկերի ու վարկերի հետ կապված հաճախակի շփումներ կունենաք: Բոլոր իրավիճակներում իրերի խորքը թափանցելու ձգտում կառաջանա:
20-21-ին՝ չարդարացված լավատեսություն: Նոր գործեր սկսելիս զգույշ է պետք լինել: Անկատար խոստումներ ազդեցիկ մարդկանց կողմից:
22-23-ին կոլեկտիվների, կազմակերպությունների գործերից շահ կունենաք: Ընկերների հետ կապված գործերի ընդլայնում: Անձնական գաղափարների իրագործման անսպասելի հնարավորություններ կհայտնվեն: Հասարակական գործերին մասնակցությունից գործնական առաջարկներ կստանաք:
Կույս
Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին՝ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ:
20-21-ին մեծամտության ու էքստրավագանտ վարքի պատճառով խնդիրներ կառաջանան: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Բարդ բանակցություններ կարևոր մարդկանց հետ:
22-23-ին՝ մասնագիտական առաջընթաց: Ճանաչման կհասնեք, հեղինակությունը կաճի: Աջակցություն իշխանություն ունեցող անձանցից: Շահավետ ուղևորություններ, կապեր արտասահմանցիների հետ: Հաջողությամբ կօգտագործեք համատեղ գումարը, վարկերի և հարկերի հետ կապված հաջող գործեր:
Կշեռք
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում, արտահայտություններում: Գործերում ու հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:
20-21-ին աշխատասիրության պակասը, երջանիկ պատահականության վրա հույս դնելը կվնասեն գործերի ընթացքին: Ձգձգումներ արտերկրի, արտասահմանցիների հետ կապված գործերում:
22-23-ին՝ ներդաշնակ հարաբերություններ ու հաջող հասարակական գործունեություն: Հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Ընկերախմբում հաճելի հանդիպումներ, ձեր գրավչությունը կաճի:
Կարիճ
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 17-19-ին սիրելիների հետ շփումները, հաճելի ուղևորություններն ու հանդիպումները կուրախացնեն: Բիզնեսում գործերի հաջող ծրագրում: Ձեր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը հասնելու հնարավորություն:
20-21-ին մեծամտությունը կարող է վատ անդրադառնալ ձեր հեղինակության վրա: Հակված կլինեք երկար ու անպտուղ դատողությունների: Համատեղ բիզնեսում մեծ հույսերը չեն իրականանա:
22-23-ը հաջող օրեր են: Ներդաշնակ շփումներ, լավ փոփոխություններ գործերում: Համատեղ բիզնեսից շահ կունենաք: Լավ տրամադրության ու առողջության շնորհիվ գրավչությունը կաճի: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր:
Աղեղնավոր
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-19-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված զրույցներ շատ կլինեն: Ընտանեկան խնդիրների լուծման ուղիներ կփնտրեք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ:
20-21-ին՝ վեճեր ու թյուրըմբռնում ընտանիքում: Անտեղի սկզբունքայնություն: Իրավաբանական խնդիրները լուծում կպահանջեն:
22-23-ը հաջող օրեր են: Հմայիչ կդառնաք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարություն ու հոգատարություն մյուսների հանդեպ, կամ հակառակը՝ բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ առաջարկներ կստանաք:
Այծեղջյուր
Նյութական խնդիրների հանդեպ ուշադրությունը աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, խոստումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի ինֆորմացիայի փնտրտուք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Կարևոր լուծումներ կգտնեք:
20-21-ին անուշադրությունն ու ինքնավստահությունը կխանգարեն կարևոր մարդկանց հետ նշանակված հանդիպումներին: Հնարավոր են անկատար խոստումներ:
22-23-ին՝ մեծ ինքնավստահություն, բարություն ու հոգատարություն ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Գործերի հաջող ընթացք: Տան համար լավ գնումներ կանեք:
Ջրհոս
Վերջանում է Ջրհոսի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 17-19-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով դասընթացի կմասնակցեք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ:
20-21-ին հեշտությամբ կծախսեք գումարը, գնումներ անելիս ուշադիր չեք լինի: Նորաձև ապրանքների վրա ծախսեր կանեք: Խուսափեք մոլախաղերից ու սպեկուլյացիաներից:
22-23-ին՝ հասարակական ու գործնական կապերի ընդլայնում, ներդաշնակեցում: Սիրելիների հետ շփումները կուրախացնեն: Պիտանի ծանոթություններ կհաստատեք: Դիվանագիտությունը, տակտն ու հաճելի խոսքը կօգնեն համակրանք առաջացնել: Հաջող բանակցություններ ու հաճելի ուղևորություններ:
Ձկներ
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և փետրվարի 18-ից սկսվում է Ձկների ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 17-19-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:
20-21-ին ընտանիքում սկզբունքները պաշտպանելու ձգտումը, մեծամտությունը, սեփական ցանկություններին կուլ գնալը կարող են դժգոհություններ ու վեճեր հարուցել: Համատեղ խնդիրների ու ծրագրերի բարդ քննարկում:
22-23-ին գործնական կլինեք: Տանը հարմարավետություն կստեղծեք: Գեղեցիկ ու որակյալ իրեր գնելու ունակություն: Տանը կարևոր միջոցառումների անցկացում: Հաջողություն ընտանիքի ու տան հետ կապված բիզնեսում, ֆինանսական գործերում: