...

Փետրվարի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 21-23-ին՝ ուժեղ ինտուիցիա, ուրիշների վարքի դրդապատճառները հասկանալու ունակություն: Առատաձեռնություն, կուզենաք օգնել կարիքավորներին: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կստեղծվի:

24-27-ին ֆինանսական գործերում, առևտրի մեջ նյարդայնությունն ու իմպուլսիվությունը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Այս օրերին զգույշ է պետք լինել տարօրինակ, անհուսալի գործընկերների հետ գործ ունենալիս, արագ հարստանալու ուղիներ մի փնտրեք:

Ցուլ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Մասնակցություն կունենաք կոլեկտիվ միջոցառումների: 21-23-ին անձնական ծրագրերն ու ցանկություններն իրագործելու նոր, անսովոր եղանակներ կգտնեք: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում: Կրթական ոլորտի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ ընկերություն կհաստատեք: Նորություններ ու առաջարկներ կստանաք:

24-27-ին՝ ոչ պրակտիկ մտածողություն ու գաղափարներ: Չեք ուզենա լսել ուրիշների խորհուրդները: Անզգույշ խոսքը կամ գործողությունը կարող է խանգարել կարիերային կամ էլ փչացնել ղեկավարության հետ հարաբերությունները: 

Երկվորյակ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 21-23-ին՝ մեծ փառասիրություն, կուզենաք հավանության, գովասանքի խոսքեր լսել: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ, մասնագիտական աճ: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք ղեկավարության կողմից: Արտասահմանցիների հետ գործերից շահ կունենաք:

24-27-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ կամ կարևոր անձանց չիրագործված խոստումներ: Ձգձգումներ կամ անակնկալներ արտասահմանի հետ կապված գործերում, ուղևորությունների ժամանակ:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 21-23-ին կմեծանա կրթության, քաղաքականության, արտասահմանյան ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունը, այդ ոլորտներում գործունեություն կծավալեք: Էթիկայի և բարոյականության բարձր զգացումով օժտված կլինեք: Լավ ժամանակ է ինքնակատարելագործման, հեղինակավոր անձանց աջակցությունը փնտրելու համար:

24-27-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին ու գաղափարներին: Խնդիրներ կծագեն ընկերների կամ կազմակերպությունների հետ, համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 21-23-ին՝ ինտուիցիա և շահի մեծ զգացում բիզնեսում ու ֆինանսական գործերում: Հաջողություններ հարկերի, վարկերի հետ կապված գործերում: Կցուցաբերեք ներգրավվածություն արտասահմանցիների հետ գործերում, ինչպես նաև գործնական ակտիվություն՝ արտերկրում:

24-27-ին նյարդայնությունը, իմպուլսիվությունը, մեծամտությունը, էքսցենտրիկ կամ անհուսալի գործընկերների հետ գործերը կարող են զուր ջանքերի հանգեցնել: Հակասական վերաբերմունք կցուցաբերեք այլոց կարծիքի հանդեպ:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 21-23-ին՝ բարություն ու հոգատարություն կցուցաբերեք ուրիշների հանդեպ կամ հակառակը՝ բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Ներդաշնակություն՝ ամուսնության ու գործընկերության մեջ: Առաջընթաց, հաջողություններ հասարակական գործերում: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն:

24-27-ին անսպասելի իրադարձությունը կարող է խախտել աշխատանքին վերաբերող ծրագրերը: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 21-23-ին լավ հնարավորություններ կստեղծվեն աշխատավայրում, աշխատանքի պայմանների բարելավում: Լավ հարաբերություններ կոլեկտիվում: Հնարավոր է կրթություն ստանաք կամ ուղևորություններ կատարեք որակավորումը բարձրացնելու նպատակով: Հիվանդությունից բուժվելու հնարավորություն:

24-27-ին կասկածներն ու կասկածամտությունը կարող են խանգարել ծրագրերի իրականացմանը: Զգույշ է պետք լինել էլեկտրականության ու մեքենաների հետ աշխատելիս: Հնարավոր են անհիմն ծախսեր, հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 21-23-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Կայցելեք հետաքրքիր միջոցառումների: Նոր հնարավորություններ կծագեն ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին նրանց համար կարևոր գործերում օգնելու հնարավորություն: Հաջող հասարակական գործունեություն:

24-27-ին ուրիշների կարծիքը չընդունելը կարող է վատ անդրադառնալ աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների վրա:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն պիտի դարձնեք տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 21-23-ին կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ ընտանիքում ներդաշնակություն կհաստատվի, փոխադարձ հոգատարություն կլինի: Հետաքրքիր միջոցառումներ կլինեն տանը: Տանը լավ փոփոխություններ են սպասվում:

24-27-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է՝ ստիպված լինեք հոգ տանել ընկերների ու հարազատների մասին:

Այծեղջյուր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն հարազատների, կոլեգաների գործերին: 21-23-ին հնարամիտ կլինեք, կարողությունները կաճեն, ինտելեկտուալ ոգեշնչվածությունը կայցելի: Գաղափարներ շատ կունենաք: Ուրախություն՝ հարազատների հետ շփումներից: Պիտանի տեղեկատվություն կստանաք: Կհետաքրքրվեք հասարակական գործերով, արտերկրի հետ կապված գործերով:

24-27-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր նորաձև իրերի, զվարճանքների վրա: Ֆինանսական գործերում խուսափեք ռիսկի դիմելուց:

Ջրհոս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 21-23-ին՝ լավատեսական հայացք բիզնեսին ու գործերին: Ֆինանսական վիճակի բարելավում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի հաջող ընթացք: Կարևոր ձեռքբերումներ:

24-27-ին որոշումներում իմպուլսիվությունը, փոփոխությունների ցանկությունն ու ազատության ծարավը կարող են արգելակել գործերը կամ ընտանիքում տհաճ զրույցների պատճառ դառնալ:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 21-23-ին՝ լավատեսական տրամադրություն ու մեծ ինքնավստահություն: Կհետաքրքրվեք բարոյական արժեքներով, դրանց հետևելու ձգտում կունենաք: Նոր գիտելիքներ ձեռք կբերեք անձնական գործերն առաջ մղելու համար: Ազդեցիկ անձանց հետ շփվելու հնարավորություն կունենաք:

24-27-ին խուսափեք առանց անհրաժեշտ տեղեկատվության շտապողական եզրահանգումներից ու որոշումներից: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել հանդիպումներին, ուղևորություններին: Ուղևորությունների ժամանակ հարկավոր է զգույշ լինել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ