...

Փետրվարի 23-ից մարտի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 23-ից մարտի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 23-25-ին՝ լավ փոփոխություններ ու հաջող իրադարձություններ տանը: Բարյացակամ վերաբերմունք ու աջակցություն հարազատներից: Որոշ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Հաջողակ կլինեք:

26-1-ը անհաջող օրեր են ֆինանսական գործերի և ֆինանսական օպերացիաների համար: Բիզնեսի հետ կապված անսպասելի նորություններն ու ծրագրերը սպասված արդյունքները չեն տա: Հնարավոր են կոնֆլիկտներ, կորուստներ:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 23-25-ին՝ հաջող հանդիպումներ և ուղևորություններ, հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք: Հետաքրքիր գաղափարներ ու լավ առաջարկներ ազդեցիկ մարդկանցից: Շահեկան մասնակցություն հասարակական գործերին:

26-1-ին իմպուլսիվ գործողությունների, ինքնուրույն որոշումներ ընդունելու ցանկության պատճառով ձեզ համար կարևոր գործերում խնդիրներ կառաջանան: Անհաջող օրեր են նոր գործնական նախագծեր սկսելու համար:

Երկվորյակ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 23-25-ը բարեհաջող օրեր են: Հաջողություններ ֆինանսական գործերում և բիզնեսում: Կարևոր ու հեղինակավոր մարդկանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու հնարավորություն կլինի: Կարևոր գնումներ: Հաջողություններ աշխատանքի մեջ:

26-1-ին անուշադրությունը, ցրվածությունը, ուժերի սխալ ներդրումը կարող են արգելակել հաջող սկսված գործերը: Անսպասելի իրադարձությունները կազդեն ակնկալվող արդյունքների վրա:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 23-25-ին՝ հաջողություններ անձնական նախաձեռնություններում: Շահավետ հանդիպումներ ու բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ: Կբարելավվեն արտերկրի հետ կապված գործերը: Համակրանքի կարժանանաք:

26-1-ին իմպուլսիվ գործողություններն ու ազատության ցանկությունը միայն կբարդացնեն գործերը: Անսպասելի իրադարձությունները վատ կանդրադառնան բիզնեսի, հարկերի ու վարկերի հետ կապված գործերի վրա: Բարդ ընտրության առաջ կկանգնեք:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-25-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Բարի կլինեք, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Բարդ իրավիճակներում աջակցություն կստանաք: Խնդիրների լուծում:

26-1-ին անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ աշխատավայրում առաջխաղացման ճանապարհին, անձնական նախաձեռնություններում կարող են դժվարություններ ստեղծել: Անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ կարևոր մարդկանց հետ:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 23-25-ը բարեհաջող շրջան է: Գործնական, հասարակական ու սիրային հարաբերություններում հեշտությամբ ներդաշնակության կհասնեք: Հաջողակ կլինեք, կողքից անսպասելի օգնություն կստանաք: Լավ նորություններ:

26-1-ին ամեն գնով գործերն առաջ մղելու ձգտումը զուր կլինի: Անձնական նախաձեռնություններն արգելակող անսպասելի դժվարություններ կառաջանան: Խնդիրներ աշխատավայրում:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-25-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ կհաստատեք: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ գրավիչ կլինեք:

26-1-ին՝ դժվարություններ բիզնեսում ու համատեղ ֆինանսական գործերում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ արգելակել կարևոր փոփոխությունների նախապատրաստումը: Էլեկտրականության հետ աշխատելիս ու ճամփա գնալիս զգույշ է պետք լինել:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-25-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Բարություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Ներդաշնակություն հասարակական ու ռոմանտիկ հարաբերություններում: Ծանոթություն և կապերի ամրապնդում արտասահմանցիների հետ: Հաջողակ կլինեք:

26-1-ին իմպուլսիվ վարքը ընտանիքում կոնֆլիկտների կհանգեցնի: Անսպասելի իրադարձություններ գործընկերության մեջ, կամ գործընկերները տարօրինակ վարք կդրսևորեն:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-25-ին՝ հաջող գործեր ընտանիքում ու տանը, ընտանեկան հարաբերությունների բարելավում: Ընտանեկան բյուջեի բարելավում: Տան համար գնումներ կանեք: Ինքնավստահություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքները:

26-1-ին հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են ագելակել գործերը: Անկայուն վիճակ աշխատավայրում: Աշխատանքի կամ առողջության հետ կապված անսպասելի, կարճատև ուղևորություններ ու հանդիպումներ:

Այծեղջյուր

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 23-25-ին՝ հաջողություններ կարևոր հանդիպումների և բանակցությունների ժամանակ: Ուրախություն լավ իրադարձություններից և կարևոր մարդկանց հետ հանդիպումներից: Հաջողություններ ուսման մեջ, ուղևորությունների ժամանակ: Թեթև ծանոթություններ:

26-1-ին՝ անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածության մեջ կընկնեք, կոնֆլիկտներ ֆինանսական հարցերով: Մոլախաղերը վտանգավոր կլինեն:

Ջրհոս

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 23-25-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու ֆինանսական գործերում: Լավ գնումներ: Մեծ գումար տնօրինելու հնարավորություն: Աշխատավայրում հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան:

26-1-ին գերհուզական կլինեք: Անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Ազատության ուժեղ ցանկության պատճառով կոնֆլիկտայնություն:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կարևոր գործերի կմասնակցեք, կիրագործեք անձնական ծրագրերը: 23-25-ին ուրախ տրամադրություն կունենաք: Անձնական ծրագրերն ու ցանկություններն առաջ տանելու մեծ հնարավորություններ կստեղծվեն: Համակրանք ու սեր շրջապատողներից: Հեղինակության աճ: Սիրային հարաբերությունների հաջող զարգացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

26-1-ին տարօրինակ տեղեկատվություն կստանաք, որը զուր գործողությունների և ուժերի զուր կորստի կբերի: Հնարավոր է հարազատների հետ կապված հարկադիր գործողություններ: Տարօրինակ հանդիպումներ ու ծանոթություններ: Այս օրերին ճանապարհին անուշադիր լինելը վտանգավոր կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   43 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ