Խոյ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 24-27-ին անցած շաբաթվա նման լավատեսական մտածողություն կունենաք: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու և համակրանք առաջացնելու ունակություն: Ռոմանտիկ ու հասարակական գործերում ակտիվ կլինեք: Հաջող գործունեություն բիզնեսում:
28-2-ին անսպասելի շահ կունենաք այնտեղից, որտեղից չէիք սպասում: Ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Միջնորդական գործերում հաջողակ կլինեք:
Ցուլ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 24-27-ին հաջող օրերը կշարունակվեն: Գերզգայուն կլինեք, կհասկանաք ուրիշներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Բիզնեսում գործերի բարելավվում, ֆինանսական վիճակը կլավանա: Գաղտնի հանդիպումներ:
28-2-ին՝ արագ կռահողականություն: Ինքնատիպ գաղափարներ կհղանաք: Շահավետ առաջարկներ կստանաք: Հաջող նախաձեռնություններ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Ակտիվություն հասարակական գործերում:
Երկվորյակ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 24-27-ին անցած շաբաթվա նման լավատեսական տրամադրություն կունենաք, ինքնավստահ կլինեք: Կհետաքրքրվեք ձեր կրթությամբ ու զարգացմամբ: Հասարակական կամ կոլեկտիվ գործունեությանը մասնակցելիս ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
28-2-ին հաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կռահող կլինեք: Ինչ-որ գաղտնիքներ բացահայտելու հնարավորություն կլինի:
Խեցգետին
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 24-27-ին անցած շաբաթվա պես մասնագիտական գործերում հաջողություններ կունենաք: Կլավանան հարաբերությունները ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ: Կօգնեք ուրիշներին: Անսովոր իրավիճակներում հաջողակ կլինեք: Խնդիրների անսպասելի լուծում:
28-2-ին լավ լուրեր ու առաջարկներ կստանաք: Հետաքրքիր ընկերներ կգտնեք: Աջակցություն կազմակերպություններից: Հաջողակ կլինեք արտերկրի հետ կապված գործերում:
Առյուծ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին անցած շաբաթվա պես կազմակերպությունների, կոլեկտիվների հետ գործերից շահ կունենաք: Ընկերների հետ կապված գործերի ընդլայնում: Անձնական գաղափարներն իրագործելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Հասարակական գործերին մասնակցությունից գործնական հնարավորություններ կառաջանան:
28-2-ին պիտանի կապեր կհաստատեք, կծանոթանաք ազդեցիկ մարդկանց հետ: Լավ առաջարկներ ու հաջող համատեղ գործունեություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Շահի զգացում:
Կույս
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 24-27-ին անցած շաբաթվա պես մասնագիտական առաջխաղացում կունենաք: Ճանաչման կհասնեք, հեղինակությունը կաճի: Իշխանություն ունեցող մարդկանցից աջակցություն կստանաք: Շահավետ ուղևորություններ, կապեր արտասահմանցիների հետ: Հաջողությամբ կօգտագործեք համատեղ գումարը, հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր կվարեք:
28-2-ին՝ անսպասելի բանակցություններ ու հանդիպումներ, որոնց ազդեցիկ ու հետաքրքիր մարդիկ կմասնակցեն: Համագործակցության նոր հեռանկարներ: Շահավետ առաջարկներ:
Կշեռք
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին անցած շաբաթվա պես ներդաշնակ հարաբերություններ ու հաջող հասարակական գործունեություն է սպասվում: Հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Ընկերախմբերում հաճելի հանդիպումներ: Անձնական գրավչության աճ:
28-2-ին՝ նորություններ ու առաջընթաց աշխատանքի մեջ, գործերում: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Հիվանդ Կշեռքների առողջությունը անսպասելի կբարելավվի:
Կարիճ
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-27-ին հաջող օրերը կշարունակվեն: Ներդաշնակ շփումներ, լավ փոփոխություններ գործերում: Համատեղ բիզնեսից շահույթ կստանաք: Լավ տրամադրության ու առողջության շնորհիվ գրավչությունը կաճի: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր:
28-2-ին՝ հաջող հանդիպումներ ու ծանոթություններ: Գործընկեր փնտրելիս հաջողակ կլինեք: Հաջող պատահարը կօգնի շահավետ համաձայնություն ձեռք բերել: Կարևոր մարդիկ կաջակցեն ձեր գաղափարները:
Աղեղնավոր
Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին հաջող օրերը կշարունակվեն: Գրավչությունը կաճի, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարություն ու հոգատարություն ուրիշների հանդեպ, կամ հակառակը՝ շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Լավ առաջարկներ կստանաք:
28-2-ին՝ բարձր աշխատունակություն, լավ փոփոխություններ աշխատանքի մեջ: Տանը խնդիրների լուծում, հետաքրքիր նորություններ ընտանիքում, ընտանեկան հարաբերություններում:
Այծեղջյուր
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 24-27-ին հաջող օրերը կշարունակվեն: Մեծ ինքնավստահություն: Բարություն ու հոգատարություն ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Գործերի հաջող ընթացք: Տան համար լավ գնումներ կանեք:
28-2-ին սիրելի մարդկանցից անսպասելի լուրեր կստանաք: Կարճատև, հաճելի ուղևորություններ: Լավ առաջարկներ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Հաջող ուղևորություններ:
Ջրհոս
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 24-27-ին՝ անցած շաբաթվա պես հասարակական ու գործնական կապերի ընդլայնում: Սիրելիների հետ շփումները կուրախացնեն: Պիտանի ծանոթություններ կհաստատեք: Դիվանագիտությունը, տակտն ու հաճելի խոսքը կօգնեն համակրանք առաջացնել: Հաջող բանակցություններ ու հաճելի ուղևորություններ:
28-2-ին՝ տան և ընտանիքի հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Աջակցություն հարազատներից: Կենցաղային խնդիրներով անսպասելի կարճատև ուղևորություններ: Հետաքրքիր ձեռքբերումներ:
Ձկներ
Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 24-27-ին գործնական կլինեք: Ընտանեկան բարեկեցություն: Գեղեցիկ ու որակյալ իրեր ձեռք բերելու հնարավորություն: Կարևոր միջոցառումներ տանը: Հաջողություններ բիզնեսում և ընտանիքի, տան հետ կապված գործերում:
28-2-ին՝ ինքնատիպ վարք ու ինքնատիպ գաղափարներ: Խնդիրների անսպասելի լուծում: Հաջող պատահարը կօգնի պիտանի տեղեկատվություն գտնել ու կապեր հաստատել: