...

Փետրվարի 26-ից մարտի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 26-ից մարտի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: 26-28-ին ուրիշների մասին հոգ տանելը, անսպասելի գործերը կարող են շեղել անձնական հետաքրքրություններից ու գործերից: Կձգտեք հեռանալ գործերից, միայնակ մնալ:

29-3-ին իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում: Կլուծվեն հարկերի, վարկերի հետ կապված խնդիրները:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 26-28-ին գործերին լուրջ վերաբերմունքը, ընկերների հետ համատեղ գործերը կօգնեն նոր երկարաժամկետ ծրագրեր նախանշելուն:

29-3-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ կլինեն: Աջակցություն կստանաք կազմակերպություններից կամ ազդեցիկ ընկերներից:

Երկվորյակ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 26-28-ին անձնական պատասխանատվության աճը, աշխատասիրությունը, կարգապահությունը կօգնեն կայունացնել գործերի վիճակը կամ առաջ մղել գործերը: Նպատակին տանող ճիշտ քայլեր կարող եք անել:

29-3-ին զգայունակությունն ու ինտուիցիան կօգնեն հասնել նպատակին: Հաջողակ կլինեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կարևոր մարդկանցից աջակցություն կստանաք:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 26-28-ին կուժեղանա անձնական պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը: Կարող են իրագործվել գործերի ընդլայնման, կամ արտասահմանի հետ առնչվող գործերի հետ կապված հին, երկաժամկետ ծրագրերը:

29-3-ին լավ օրեր են կազմակերպությունների հետ գործեր վարելու, ազդեցիկ մարդկանց հավանությանն արժանանալու և նրանցից աջակցություն ստանալու համար: Հաջող հեռավոր ուղևորություններ կկատարեք:

Առյուծ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 26-28-ին գործերի հանդեպ լուրջ ու պատասխանատու մոտեցումը կօգնի ճիշտ ընտրություն կատարել, փոփոխությունների ճիշտ քայլեր նախանշել: Բիզնեսի և համատեղ գործերի կայունացում:

29-3-ը բարենպաստ օրեր են մասնագիտական ձեռքբերումների, շահավետ փոփոխությունների, բիզնեսի համար:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 26-28-ին՝ գործերի և գործնական հարաբերությունների բարելավում: Խնդիրները լուծելու ուղիներ կգտնվեն: Փորձառու խորհրդատու կամ գործընկեր կգտնեք:

29-3-ին բարեհաջող պատահարը, հաջող շրջապատը, հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել սեփական հնարավորությունները: Աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 26-28-ին անձնական մեծ պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը կօգնեն առաջ մղել գործերը: Բայց օրգանիզմը չթուլացնելու համար պետք չէ ծանրաբեռնվել: Աշխատանքի հետ կապված հարցերով կհանդիպեք կարևոր մարդկանց հետ:

29-3-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահավետ առաջարկներ կստանաք: Առողջության բարելավում:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 26-28-ին՝ լուրջ վերաբերմունք գործերին, զգուշություն: Պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին ու ռոմանտիկ հարաբերություններին:

29-3-ը հաջող օրեր են հարաբերություններ հաստատելու, շահավետ համաձայնություններ ձեռք բերելու, իրավաբանական գործերի համար: Առաջատար լինելու, ճանաչման հասնելու հնարավորություն կլինի: Հաճելի հանդիպումներ են սպասվում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 26-28-ին տանը աշխատանք ու հոգսեր շատ կլինեն, իսկ ձեր աշխատունակությունը կնվազի: Գործերը հաջողությամբ ավարտելու համար դիմացկունության ու համբերատարության կարիք է լինելու:

29-3-ին հաջողակ կլինեք աշխատավայրում, հաճելի հանդիպումներ են սպասվում տանը: Կարևոր գնումներ կանեք: Արտերկրում ապրող հարազատներից հետաքրքիր լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 26-28-ին՝ հաջող գործնական հանդիպումներ և ուղևորություններ, ծանոթություն պիտանի, փորձառու մարդկանց հետ և օգնություն նրանցից: Կարևոր ինֆորմացիա կստանաք:

29-3-ը բարենպաստ օրեր են: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ուրախություն սիրելիների հետ, լավ լուրեր նրանցից: Հաջող օրեր են գիտելիքներ ստանալու կամ դրանք ընդլայնելու համար:

Ջրհոս

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 26-28-ին գումարը և ուժերը խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Ֆինանսական վիճակը կայունացնելու հնարավորություն կստեղծվի: Բանակցություններ պաշտոնյաների, ղեկավարության հետ: Գումար կներդնեք երկարաժամկետ գործերի մեջ:

29-3-ը լավ օրեր են ֆինանսական գործերի ու բիզնեսի համար: Ընտանեկան բարեկեցություն, կարևոր գնումներ կանեք: Տանը կարևոր միջոցառումներ կկազմակերպեք:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 26-28-ին՝ անձնական մեծ պատասխանատվություն ու կազմակերպվածություն: Գործերում առաջընթաց կլինի: Կարևոր խնդիրների ու բարդ հարցերի լուծման շրջան է:

29-3-ը բարեհաջող օրեր են: Հաջողակ կլինեք անձնական գործերում ու նախաձեռնություններում, հեղինակության աճ, անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության, լուրերի ստացում: Հաճելի ու կարևոր հանդիպումներ, ծանոթություններ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ