...

Փետրվարի 27-ից մարտի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 27-ից մարտի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 27-3-ին ուրախ տրամադրություն կունենաք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կբարելավվեն հարաբերություններն ու ֆինանսական վիճակը, իսկ մարտի 1-2-ին նախաձեռնողականությունը կարող է արգելակվել: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված նոր պարտականություններ կհայտնվեն:

4-5-ին ֆինանսական գործերի անսպասելի բարելավումը, առևտրի մեջ հաջողակ լինելը, հաջող գնումները ձեզ լավատեսություն կհաղորդեն:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը և կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփման անհրաժեշտություն կառաջանա: 27-3-ին ինտուիցիան կուժեղանա: Շահի հանդեպ լավ հոտառություն: Երջանիկ պատահար, գործերում հաջողակ կլինեք: 

Ուրիշների հանդեպ առատաձեռն կլինեք, իսկ մարտի 1-2-ին շատ կազմակերպված ու կարգապահ կլինեք: Կարևոր գործերի հետ կապված շփումներ ու որոշումներ: Աշխատավայրում լուրջ գործեր ու պարտականություններ կհայտնվեն: Ղեկավարության հետ կարևոր շփումներ կունենաք:

4-5-ին՝ անսպասելի հնարավորություններ, որոնք թույլ կտան կյանքի կոչել անձնական նպատակները:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 27-3-ին լավ նորություններ կստանաք: Կմասնակցեք հասարակական ու քաղաքական գործունեությանը:

Ընկերների շրջանում հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն, իսկ մարտի 1-2-ին հնարավոր է գործերում նոր հեռանկարներ բացվեն կամ հին գաղափարներն իրագործվեն: Աջակցություն կստանաք իշխանություն ունեցող մարդկանցից: Հաջող կընթանան արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը:

4-5-ին անձնական նպատակներն իրագործելու համար նոր հնարավորություններ կստեղծվեն:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 27-3-ին հաջողություններ են սպասվում աշխատանքի մեջ, մասնագիտական կամ հասարակական գործերում: Ֆինանսական վիճակի բարելավում: Կաջակցեն ազդեցիկ անձինք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

Ձեր հեղինակությունը կաճի, իսկ մարտի 1-2-ին համատեղ գործերի ու համատեղ ֆինանսների հետ կապված ավելորդ անհանգստություն կլինի: Անհրաժեշտություն կառաջանա գլուխ հանել բարդ ու խճճված գործերից, ինչին կօգնի իրադարձությունների խորքը թափանցելու ունակությունը:

4-5-ին ինքնավստահության աճը, աջակցությունը, լավ նորություններն ու անսպասելի հաջողակ լինելը կօգնեն իրագործել ծրագրերը:

Առյուծ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 27-3-ին՝ ուրախ, լավատեսական տրամադրություն: Գործերը բարելավելու և ընդլայնելու հնարավորություն կլինի:

Կհետաքրքրվեք արտերկրով ու արտասահմանցիներով, իսկ մարտի 1-2-ին կարևոր հարցերով շփումներ ու կապեր են սպասվում: Կդիմեք ազդեցիկ դեմքերի: Աջակցություն ու փորձառու գործընկերներ կփնտրեք: Կարևոր համաձայնություններ կկազմեք:

4-5-ին անսպասելի պատահարը կօգնի իրավիճակը դեպի լավը փոխել: Ինտուիցիան կուժեղանա:

Կույս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածություն կառաջանա: 27-3-ին՝ ինքնավստահություն և ուրախ տրամադրություն: Խնդիրները կլուծվեն: Հաջողություններ կունենաք բիզնեսում և ֆինանսական գործերում: 

Հարաբերություններում լավ փոփոխություններ կլինեն, իսկ մարտի 1-2-ին աշխատանքի մեջ կաճի կազմակերպվածությունն ու արդյունավետությունը: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով: Մասնագիտական գործերի հետ կապված կարևոր որոշումներ են սպասվում:

4-5-ին անսպասելի օգնությունը, աջակցությունը կամ անսպասելի բացված հնարավորությունները կբարելավեն գործերի վիճակը:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 27-3-ին գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում մեծ հնարավորություններ կստեղծվեն: Ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

Հեշտությամբ կհասկանաք ուրիշների տրամադրությունն ու պահանջմունքները, իսկ մարտի 1-2-ին հարաբերություններում շահ կփնտրեք, հաշվենկատ կլինեք: Կմասնակցեք կարևոր, բայց անհետաքրքիր միջոցառումների:

4-5-ին ծրագրերն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 27-3-ին հաջողություններ կունենաք աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Աշխատանքից գումար կստանաք: Լավ առաջարկներ են սպասվում:

Կամրապնդեք առողջությունը, իսկ մարտի 1-2-ին տանը շատ հոգսեր են սպասվում, և դրանց պատճառով անհանգստություն կլինի:

4-5-ին ընկերների, գործընկերների հետ անսպասելի հանդիպումները կամ նրանցից ստացած օգնությունը թույլ կտան կյանքի կոչել ծրագրերը: 

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 27-3-ին ուրախ տրամադրություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից ու հեղինակության աճ: Հաջողություններ են սպասվում ռոմանտիկ հարաբերություններում:

Կմասնակցեք մշակութային կամ ընտանեկան միջոցառումների, իսկ մարտի 1-2-ին աշխատանքի հետ կապված շփումներ և ուղևորություններ են սպասվում: Հարազատներից, կոլեգաներից պրակտիկ օգնություն կստանաք:

4-5-ին անսպասելի հաջողակ կլինեք տան և ընտանիքի հետ կապված գործերում:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրություն տեղեկատվության հանդեպ, շատ հետաքրքրասեր կլինեք: 27-3-ին՝ ընտանեկան բարեկեցության աճ: Տանը լավ միջոցառումներ են սպասվում:

Հանդիպումներ արտերկրից եկած հարազատների հետ կամ էլ հեռվից նորություններ կստանաք, իսկ մարտի 1-2-ին գումարի հետ կապված լուրջ հանդիպումներ ու շփումներ են սպասվում, հարաբերություններում կձգտեք կայունության և հուսալիության: Շահավետ գործարքներ:

4-5-ին անսպասելի հանդիպումները կամ նոր ծանոթությունները կարող են դեպի լավը փոխել գործերի վիճակը: Հաջող ուղևորություններ են սպասվում:

Ջրհոս

Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու ձգտում կունենաք: 27-3-ին՝ ուրախություն հարազատներից ու հաճելի ուղևորություններից:

Լավ նորություններ կստանաք, իսկ մարտի 1-2-ին կազմակերպված ու ավելի գործնական կլինեք, հաջողությամբ կծրագրեք գործերը: Անձնական երկարաժամկետ ծրագրերի և նպատակների հետ կապված լուրջ պարտականություններ կհայտնվեն:

4-5-ին գումար աշխատելու անսպասելի հնարավորություն կստեղծվի կամ էլ պարզապես ինչ-որ տեղից գումար կստանաք:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը, կծրագրեք ձեր զարգացումը: 27-3-ին՝ նյութական բարեկեցություն: Կլուծեք ֆինանսական խնդիրները: Հաջողություններ են սպասվում բիզնեսում:

Հաջող գնումներ կանեք, իսկ մարտի 1-2-ին անհանգստություն կառաջանա, արգելակում կլինի: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

4-5-ին անսպասելի, ինքնատիպ գաղափարներն ու մտքերը թույլ կտան հասնել ձեր ցանկության իրագործմանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ