Խոյ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 2-4-ին՝ ընկերների ու կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Կմասնակցեք հասարակական գործերին: Նորությունների, անձնական զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:
5-6-ին ֆինանսական գործերում և առևտրում անվստահությունն ու իմպուլսիվությունը ոչ մի լավ բան չեն բերի: Այս օրերին վտանգավոր է լինելու ոչ հուսալի մարդկանց հետ գործ ունենալը, արագ հարստանալու ուղիներ փնտրելը:
7-8-ին՝ գումար աշխատելու անսպասելի մեթոդներ ու տարօրինակ ծախսեր: Անհաջող ֆինանսական գործեր՝ ընկերների ազդեցության տակ:
Ցուլ
Ծրագրերի իրագործման և սեփական դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության ուժգնացում: Կամային գործողություններ: Ձեզ վրա առաջնորդի դերը վերցնելու հակվածություն: Ակտիվ լինելու շնորհիվ հնարավոր է առաջխաղացում աշխատավայրում:
5-6-ին՝ ոչ պրակտիկ մտածողություն ու գաղափարներ: Ունակ չեք լինի ընդունել ուրիշների խորհուրդները: Անզգույշ խոսքը կամ գործողությունը կարող է փչացնել ղեկավարության հետ հարաբերությունները կամ խանգարել կարիերային:
7-8-ին ուրիշների տրամադրության հանդեպ գերզգայուն լինելը, ուրիշների վարքից դժգոհությունը կարող են ծրագրերի անսպասելի փոփոխության հանգեցնել:
Երկվորյակ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-4-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր ծրագրերն ու գաղափարները: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Արտերկիր մեկնելու հետ կապված գործերում առաջընթաց կլինի:
5-6-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ կամ խոստումներ ազդեցիկ մարդկանց կողմից: Արտերկրի հետ կապված գործերում անսպասելի ձգձգումներ կլինեն:
7-8-ին հաճույքների ձգտելը կամ ծուլությունը կարող են խանգարել նախատեսվող փոփոխություններին: Փաստերի աղճատված ընկալում: Գերզգայուն լինելու պատճառով հարաբերություններում խնդիրներ կառաջանան:
Խեցգետին
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 2-4-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Ակտիվ կլինեք համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Սակայն անհրաժեշտ է խուսափել ռիսկային գործողություններից:
5-6-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին: Խնդիրներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Զգույշ է պետք լինել ուղևորությունների ժամանակ և էլեկտրականության հետ գործ ունենալիս:
7-8-ին անսովոր ու տարօրինակ վարքը կարող է խանգարել նոր ծանոթություններ հաստատելուն: Նոր գործեր կամ համաձայնություններ ծրագրելիս հնարավոր են անակնկալներ: Խնդիրներ համատեղ բիզնեսում և ընդհանուր գումարն օգտագործելիս:
Առյուծ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 2-4-ին՝ համագործակցության սուր պահանջ: Շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Վեճեր, կպաշտպանեք ձեր անձնական դիրքերը ամուսնության և գործընկերության մեջ: Լավագույն դեպքում սպասվում է ակտիվ համագործակցություն:
5-6-ին՝ նյարդայնություն, իմպուլսիվություն, մեծամտություն: Էքսցենտրիկ, ոչ հուսալի մարդկանց հետ ընկերությունը կամ գործեր վարելը զուր ջանքերի կհանգեցնի:
7-8-ին վատ փոխհասկացողության պատճառով կարևոր գործերում խնդիրներ կառաջանան: Գործընկերները, ընկերները տարօրինակ վարք կդրսևորեն:
Կույս
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-4-ին հնարավոր է ստիպված լինեք ծանր ֆիզիկական աշխատանք անել: Վնասվածքներից խուսափելու նպատակով գործիքներով աշխատելիս զգույշ է պետք լինել: Խնդիրներ աշխատավայրում:
5-6-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել ծրագրերը: Ազդեցիկ դեմքերի կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:
7-8-ին՝ ծրագրվող փոփոխությունների համար միջոցների անբավարարություն: Անհաջող հանդիպումներ ու բանակցություններ արտասահմանցիների կամ արտերկրում ապրող հարազատների հետ: Առողջությունն անկայուն կլինի:
Կշեռք
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-4-ին՝ զվարճանքների ու հաճելի հանդիպումների ակտիվ փնտրտուք: Ֆիզիկական ակտիվության պահանջ կզգաք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Հարաբերություններում կձգտեք ուժի դիրքերից դրսևորվել:
5-6-ին կասկածամտությունը կխանգարի ծրագրերին: Զգույշ եղեք էլեկտրականության ու մեքենաների հետ գործ ունենալիս:
7-8-ին՝ տարօրինակ իրադարձություններ ու դժվարություններ համատեղ գործերում: Երեխաների, մշակութային միջոցառումների վրա անսպասելի ծախսեր կանեք:
Կարիճ
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 2-4-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների հետ հարաբերություններում: Կենցաղի բարելավում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգում տանը: Հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կդառնան:
5-6-ին ուրիշների կարծիքը չընդունելը վատ կանդրադառնա աշխատանքի և ընտանեկան հարաբերությունների վրա:
7-8-ին՝ անսպասելի իրադարձություններ ու փոփոխություններ տանը: Հնարավոր են խնդիրներ գործնական կամ ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է բախվեք շրջապատողների տհաճ վարքին:
Աղեղնավոր
Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք: 2-4-ին՝ գիտելիքների և տեղեկատվության ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մասնագիտական գործերով: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր են մոտ հարազատների հետ կապված խնդիրներ:
5-6-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների և ընկերների մասին:
7-8-ին՝ աշխատանքի կամ առողջության հետ կապված հարկադիր կարճատև ուղևորություններ: Լարված բանակցություններ ու հանդիպումներ: Խնդիրներ հարազատների կամ կոլեգաների հետ: Անճշտություններ գործերում:
Այծեղջյուր
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-4-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով:
5-6-ին՝ անսպասելի կամ անհաջող ծախսեր նորաձև իրեր գնելու կամ զվարճանքների վրա: Խուսափեք կորուստներից:
7-8-ին՝ անսպասելի փոփոխություններ ֆինանսական գործերում: Հաջող գնումները կփոխարինվեն ծախսերով:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-4-ին՝ անձնական ակտիվության աճ: Գործերում ինքնավստահ ու նախաձեռնող կլինեք: Իմպուլսիվ գործողություններ: Հաջողության հասնելու համար պետք է խուսափեք ագրեսիվությունից:
5-6-ին փոփոխությունների ցանկությունն ու ազատության ծարավը կարգելակեն գործերը, ընտանիքում տհաճ զրույցների կհանգեցնեն:
7-8-ին տրամադրության անսպասելի տատանումներ: Կուզենաք տանը, հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխել:
Ձկներ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-4-ին կձգտեք գաղտնի գործողությունների, բիզնեսում անձնական շահի: Գերզգայուն ու կասկածամիտ կլինեք: Կուզենաք հատուկ ուշադրության արժանանալ: Հնարավոր է ստիպված լինեք ձեր անձնական ժամանակը ուրիշների մասին հոգ տանելու վրա ծախսել:
5-6-ին անսպասելի իրադարձությունները կխանգարեն հանդիպումներին և ուղևորություններին: Խուսափեք շտապողական դատողություններից ու որոշումներից: Ճանապարհին զգույշ եղեք:
7-8-ին՝ ինքնատիպ վարք, որն ուրիշներին հասկանալի չի լինի: Հին հարաբերություններից անսպասելի տեղեկատվություն կստանաք: Հնարավոր են տարօրինակ ծանոթություններ ու հանդիպումներ: