...

Փետրվարի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 7-10-ին՝ մեծ ինքնավստահություն, ակտիվություն կցուցաբերեք մասնագիտական գործերում ու բիզնեսում: Անսպասելի հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն ֆինանսական խնդիրները: 

11-13-ին կուզենաք բարձրացնել անձնական հեղինակությունը: Ղեկավարությանը ձեր կողմը տրամադրելու ունակություն, կստիպեք լսել ձեր կարծիքը: Նոր ծրագրեր կնախանշեք: Պրակտիկ ու ֆինանսական գործերը հաջող ընթացք կունենան:

Ցուլ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 7-10-ին՝ ինքնատիպ վարք, ազատության ձգտում կցուցաբերեք: Մեծ ինքնավստահություն: Անձնական ծրագրերն իրագործելու, գործերն ընդլայնելու անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Հետաքրքիր նորություններ ու առաջարկներ են սպասվում:

11-13-ին սպասվում է նոր գաղափարների ակտիվ փնտրտուք, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ազդեցիկ անձանցից աջակցություն կփնտրեք ձեր հնարավորություններն ընդլայնելու համար: Գործեր են սպասվում արտերկրում կամ արտասահմանցիների հետ: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

Երկվորյակ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ դրսևորել ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 7-10-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ կլինեն համատեղ գործերում ու նախաձեռնություններում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերում, համատեղ բիզնեսում խնդիրներից ազատվելու հնարավորություն կլինի: Սուր հոտառություն և ինտուիցիա:

11-13-ին ակտիվ ձգտում կունենաք փոխելու իրերի և գործերի գոյություն ունեցող վիճակը: Կամքի մեծ ուժ: Ֆինանսները ճիշտ տնօրինելու ունակություն: Նոր շունչ կծագի ռոմանտիկ հարաբերություններում:

Խեցգետին

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակներին: 7-10-ին մեծ ակտիվություն ու ազատություն կցուցաբերեք գործողություններում, անսովոր ու հետաքրքիր կապեր կհաստատեք: Նորություններ գործընկերային կամ սիրային հարաբերություններում: Մասնակցություն ընկերների հետ համատեղ գործերին:

11-13-ին՝ համագործակցության մեծ պահանջ, գործեր կվարեք ակտիվ գործընկերների հետ: Համագործակցության պրակտիկ, իրական արդյունքներ: Հասարակական գործունեությամբ կզբաղվեք: Մրցակցության ոգի:

Առյուծ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 7-10-ին՝ կառուցողական և դինամիկ գործողություններ աշխատանքում ու մասնագիտական գործերում: Գործերում և նպատակին հասնելու ճանապարհին անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Մեծ ինքնավստահություն: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից ու ղեկավարությունից:

11-13-ին՝ ակտիվություն կցուցաբերեք աշխատանքի մեջ: Շահեկան աշխատանք ստանալու համար հանդիպումներ կունենաք ու կապեր կհաստատեք: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Հոգ կտանեք ձեր առողջության ու գրավչության մասին:

Կույս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-10-ին գործողություններում ազատություն կստանաք: Վառ, հաջող ինքնադրսևորում կցուցաբերեք կոլեկտիվում, հասարակության մեջ: Ազդեցիկ անձանցից աջակցություն կստանաք: Անսպասելի ու հաճելի միջոցառումներ են ակնկալվում:

11-13-ին ձեզ համար հաճելի գործերով զբաղվելու, սիրելիի հետ հետաքրքիր հանդիպումներ ունենալու հնարավորություն կստեղծվի: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և հավանության արժանանալու կարողություն: Հաջողություններ բիզնեսում:

Կշեռք

Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-10-ին հաջող պատահարը կօգնի լուծել ընտանեկան խնդիրները: Տանը կարևոր փոփոխությունների ցանկություն կունենաք և նախապատրաստություն կսկսեք: Ընտանեկան բյուջեի բարելավում: Նորություններ կունենաք համատեղ բիզնեսում:

11-13-ին գործնական ակտիվություն կցուցաբերեք ձեր տանը, վերանորոգում կսկսեք կամ կարգուկանոն, հարմարավետություն կհաստատեք: Ընտանեկան հարաբերություններում առաջատարի դերը ստանձնելու, հարազատների ու մտերիմների վրա ճնշումներ բանեցնելու ձգտում: Ուժգին հույզեր՝ հուշերից: Հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք տանը:

Կարիճ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-10-ին՝ հնարավոր է անսպասելի ծանոթություն ակտիվ գործընկերների հետ: Արագ ու շահավետ համաձայնություններ: Հետաքրքիր իրադարձություններ են սպասվում սիրային հարաբերություններում: Կմասնակցեք կոլեկտիվների գործերին: Համագործակցության նոր առաջարկներ:

11-13-ին՝ հետաքրքրություն կցուցաբերեք գաղափարների ու տեղեկատվության հանդեպ, դրանց փնտրտուքով կզբաղվեք: Զբաղված կլինեք բանակցություններին, համաձայնություններին առնչվող  գործերով: Շահավետ կապեր կհաստատեք: Կարճատև ուղևորություններ կունենաք ֆինանսական գործերով: Ներդաշնակ հարաբերություններ կհաստատեք հարազատների հետ, համատեղ գործեր կձեռնարկեք նրանց հետ:

Աղեղնավոր

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 7-10-ին՝ փոփոխություններ են սպասվում աշխատավայրում: Կատարված աշխատանքի դիմաց անսպասելի գումար կստանաք: Լավ հեռանկարներ կունենաք բիզնեսում: Շահեկան ակտիվություն ֆինանսական գործերում:

11-13-ին շահավետ գործնական հարաբերություններ կհաստատեք: Նախաձեռնող կլինեք, շահի մեծ զգացում: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

Այծեղջյուր

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 7-10-ին՝ մեծ ինքնավստահություն, ազատության ցանկություն կունենաք: Փոփոխությունների ու նորությունների ծարավ: Ձեր օգտին ակտիվ գործունեություն: Սիրային հարաբերությունների բարելավում, անսպասելի իրադարձություն նրանցում:

11-13-ին՝ ամբիցիաների աճ, նախաձեռնող կլինեք, ուժերը ներդնելու և հնարավորություններն իրացնելու տեղ կփնտրեք: Կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու, հավանության արժանանալու կարողություն:

Ջրհոս

Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 7-10-ին տանը անսպասելի փոփոխությունները կստիպեն շեղվել անձնական հետաքրքրություններից: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծեք:

11-13-ին՝ զգացմունքների և հույզերի վրա հիմնված գործողություններ: Շահի հանդեպ սուր հոտառությունը կօգնի բարելավել գործերի վիճակը: Իրավիճակից գլուխ հանելու և ըստ պահի գործելու ունակություն:

Ձկներ

Գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս դժվարություններ կունենաք: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 7-10-ին՝ ընկերների, ուղևորությունների հետ կապված անսպասելի նորություններ կստանաք: Կծանոթանաք ինքնատիպ մարդկանց հետ: Հարազատների հետ կապված հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան: Հասարակական գործերին մասնակցելու հավանականություն կստեղծվի:

11-13-ին՝ աշխատանք կկատարեք ընկերների հետ կամ կոլեկտիվում անձնական նպատակներին հասնելու համար: Նոր ծանոթությունների փնտրտուքով կզբաղվեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ