Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-13-ին՝ ընկերների և կազմակերպությունների հետ կապված ակտիվ գործողություններ: Մասնակցություն հասարակական գործերին: Նորությունների, անձնական զարգացման նոր ուղիների փնտրտուք: Գործողություններում ազատության կձգտեք:
14-15-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:
Ցուլ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 9-13-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ: Կամային գործողություններ: Առաջնորդի դերը ստանձնելու հակվածություն: Ակտիվության շնորհիվ հաջողություններ կունենաք աշխատավայրում, քաղաքականության մեջ: Հնարավոր է նոր բիզնեսի սկիզբ:
14-15-ին՝ բարձր տրամադրություն և սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Երկվորյակ
Այս շրջանում կուզենաք դրսևորել ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 9-13-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարներն ու հայացքները: Հնարավոր են վեճեր: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ, կոմերցիա արտերկրում: Արտասահմանի հետ կապված գործերում առաջընթաց կլինի:
14-15-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Խեցգետին
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք ստիպված լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-13-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Ակտիվություն համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Խուսափեք ռիսկային գործողություններից:
14-15-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 9-13-ին՝ համագործակցության սուր պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Ամուսնական կյանքում և գործընկերության մեջ վեճեր կլինեն, կպաշտպանեք ձեր սկզբունքները:
14-15-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-13-ին՝ խնդիրներ աշխատավայրում: Հնարավոր է ֆիզիկական աշխատանքի կարիք լինի: Գործիքներով աշխատելիս զգույշ եղեք վնասվածքներից խուսափելու համար: Կհետաքրքրվեք առողջության ամրապնդմամբ:
14-15-ին՝ բարձր տրամադրություն: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Կշեռք
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-13-ին՝ ուրախության և հաճույքների փնտրտուք: Ռոմանտիկ հարաբերություններում զգայուն կլինեք: Կձգտեք ուժի դիրքերից ինքնադրսևորվել: Ֆիզիկական ակտիվության պահանջ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
14-15-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ են սպասվում:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-13-ին տանը ակտիվ գործունեություն կծավալեք, կկարգավորեք հարաբերությունները հարազատների հետ: Տանը պայմանների բարելավում, հարմարավետության ստեղծում, փոքրիկ վերանորոգում: Հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կդառնան: Կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է հաշվի առնեք ուրիշների զգացմունքներն ու կարիքները:
14-15-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Աղեղնավոր
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 9-13-ին՝ գիտելիքների և տեղեկատվության ակտիվ փնտրտուք, վեճեր: Գաղափարները գործնականում կիրառելու ձգտում: Մասնագիտական գործերով կարևոր հանդիպումներ կունենաք: Բիզնեսի հետ կապված կարճատև ուղևորություններ: Հնարավոր են մոտ հարազատների հետ կապված խնդիրներ:
14-15-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Այծեղջյուր
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 9-13-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Բիզնեսում նախաձեռնող կլինեք: Ինքնահաստատման նպատակով ծախսեր կանեք:
14-15-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 9-13-ին՝ էներգիայի աճ: Անձնական գործերում նախաձեռնող կլինեք: Իմպուլսիվ գործողություններ, կձգտեք մրցակցության: Հաջողությունների հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից:
14-15-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Ձկներ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 9-13-ին բիզնեսում անձնական շահի համար կձգտեք գաղտնի գործողությունների: Գերհուզական ու կասկածամիտ կլինեք: Կուզենաք ձեր հանդեպ բարյացակամ տրամադրված մարդկանց տեսնել, ուշադրության կարիք կզգաք: Հնարավոր է ստիպված լինեք անձնական ժամանակը ուրիշների մասին հոգ տանելու վրա ծախսել:
14-15-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: