...

По-любому քաշված ենք

По-любому քաշված ենք

Եռաբլուրի պանթեոն «Հայաստան» խմբակցության անդամների հետ այցելած ՀՀԿ-ական Էդգար Մելիքյանը եղել է Ռուսաստանի դրոշով ու մեքենայի վրա Z նշանով: Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ դրոշով Եռաբլուր գալը՝ Էդգար Մելիքյանը պատասխանել է. «Ամեն ինչով: Մեր անվտանգությունով: Որ այս ազգը հասկանա՝ по-любому մենք պետք է ռուսի հետ լինենք շատ լավ»:

«ՉԻ». Մեզ թվում է՝ Նժդեհը սրանից ինչ-որ տեղ շուռ եկավ: Մենք մի հատ տրամաբանական շղթա կազմենք, գնահատեք. «Հայաստան» - Եռաբլուր - ՀՀԿ անդամ - Ռուսաստանի դրոշ - Z նշան: 

Այս բոլորը փոխկապակցված են: Պարզ չի՞, որ Նժդեհը շուռ կգա:

По-любому քաշված ենք: Իշխանությունները մնան՝ քաշված ենք, ընդդիմությունը գա՝ քաշված ենք: Ավելին ասենք՝ որ ընդդիմությունը մնա, ոչ մի տեղ չգնա, էլի քաշված ենք: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1272 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ