...

Փող աշխատելու արվեստը

Փող աշխատելու արվեստը

ՆԳ նախարարությունը փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել, որոնց ընդունման դեպքում, մասնավորապես, ոստիկանը միանգամից կարող է տուգանել հանրահավաքի կամ բողոքի ցույցի մասնակցին:

«ՉԻ». Էդ քիչ է: Ավելին, մի քիչ հակադեմոկրատական է, կոպիտ ու անտաշ: Պետք է ավելի պրակտիկ քայլեր իրականացնել: 

Օրինակ՝ առաջարկում ենք ցույցերի, հանրահավաքների տարածքում կարմիր գծեր քաշել և գումար գանձել ցուցարարներից: Արդյունքում ընդդիմությունը ստիպված կլինի կարճ կապել, խոսել հակիրճ, իսկ եթե երկար մնան, այդ ժամանակ ոստիկանները նրանց կտուգանեն: Բայց ոչ թե նրա համար, որ ավել-պակաս խոսում են, այլ կարմիր գծերից ներս տարածքն օգտագործելու համար:

Լավ առաջարկ է, մտածեք: Դե, բարի ժամանց ենք մաղթում ոստիկաններին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   252 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ