...

Պուտինը կատարում է հայկական «Սիրեցի, յարս տարան» երգը

Պուտինը կատարում է հայկական «Սիրեցի, յարս տարան» երգը

Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով ձեզ ենք ներկայացնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սոլո-համերգից մի դրվագ, որտեղ նա կատարում է հայկական «Սիրեցի, յարս տարան» երգը:

Երգը թարգմանված է անգլերեն, մի քիչ էլ բառերն են փոխված, մի քիչ՝ երաժշտությունը, բայց մնացածը հայկական է: 

Նշենք, որ Պուտինը երգը կատարել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ձևավորման հոբելյանական՝ 450-ամյակի առթիվ:

Ենթակա է անխնա տարածման:

Հ.Գ. Անկեղծ ասած, երկար ժամանակ երկընտրանքի առջև էինք. նշե՞լ, որ սա ընդամենը հումոր է, թե՞՝ ոչ: Որոշեցինք, որ պետք է գրել, որ հումոր է, քանի որ վերջին երկու օրը համացանցում շատ լրջորեն տարածում, լայքում, հպարտանում են մի սարքած տեսանյութով, որտեղ Պուտինը իբր կատարում է «Ադանայի ողբը» երգը: Լրիվ լուրջ, բազմաթիվ հավատացողներ կան, մի երկու տեղ նույնիսկ աչքալուսանք տեսանք, թե ահա՝ Պուտինը թուրքերի մերը լացացրել է, հեսա Ղարսի պայմանագիրն էլ կվերանայի ու այս կարգի ցնորամիտ արձագանքներ: 

Բայց հետաքրքիր է, եթե մարդիկ մեզ չճանաչեին ու մենք էլ չընդգծեինք, որ սա հումոր է, տեսնես ինչ արագությամբ կտարածվեր մեր նյութը, այն էլ՝ նման վերնագրով: Մեզ թվում է, առաջիկա շաբաթվա հիթը կլիներ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ