...

Փոխանակ հպարտանաք

Փոխանակ հպարտանաք

Վերլուծաբան և լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար և այսօրվա Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Սամվել Բաբայանի և ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում իմ հասցեին հնչում են անկիրթ, սանձարձակ ու վիրավորական խոսքեր, այդ թվում՝ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ բացահայտ կոչ (հարցազրույցում՝ 25:00-ից):

Հարգարժան Բաբայանը, որի հետ մի շարք հարցազրույցներ եմ վարել Հայաստանում և Արցախում, իմ «Արցախյան օրագիր» գրքում ներկայացրել որպես կարևոր գործող անձ, վիրավորվել է իմ այն հայտարարությունից, որ 1998 թվականին Հայաստանում իրականացրած հեղաշրջման պատասխանատուները, որոնց մեջ ես նշել եմ նաև նրա անունը, թույլ չտվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն հաստատել և նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում»: 

«ՉԻ». Նախ, գեներալ-հերոս Սամվել Բաբայանը կյանքից ետ է մնացել: Հիմա քաղաքական հակառակորդների, անդուր լրագրողների, քաղակտիվիստների հետ հաշվեհարդար տեսնելու խոստումներ տալուց ոչ թե ասում են՝ սատկացնելու եմ, այլ գլխավերևում չագուճ են ճոճում, ասում՝ դոմփելու ենք, գլխներիդ ենք խփելու... հիմա մոդան դա է: Կարելի է ասել՝ դա պաշտոնական սպառնալիքն է:

Թե չէ... սատկացնելու եմ... եքյա մարդ ես, կարո՞ղ է գիտես՝ 98 թիվն է: Կամ ինչի՞ց ես վիրավորվել: 1998-ի հեղաշրջումն իրականացրեցիք, որ էն Լևոնը «Արցախը չհանձնի, չծախի, չխուրդի, պարտվողական բաներ չանի», չէ՞: Հիմա ինչի՞ ես խրտնում, որ դա հիշեցնում են: Ընդհակառակը, հպարտ եղեք, ասեք՝ այո, արել ենք, որ մենք չլինեինք, հեղաշրջում չանեինք, ոչ էսօրվա Ղարաբաղը կլիներ, ոչ էլ՝ Հայաստանը: Տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ Հայաստան ու Արցախ է մնացել: Մի բան էլ մեդալ ուզեք դրա համար:

Հետաքրքիր է, որ մենակ Սամվել Բաբայանն է ծանր տարել հեղաշրջմանը մասնակցելու իրողությունը: Բա էն մնացա՞ծը... 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ